Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ԱՀԱՐՈՆՅԱՆ

Քանդակագործ

24 փետրվար, 1896 - 17 հուլիս, 1980

Ծնվել է Թիֆլիսում: 1915-17թթ սովորել է Սանկտ Պետերբուրգի, 1921-24թթ` Սոֆիայի գեղարվեստի ակադեմիաներում: 1927-28թթ աշխատել է Հակոբ Գյուրջյանի Փարիզի արվեստանոցներում, 1931-46թթ` Բուլղարիայում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1947թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1967թ-ից` պրոֆեսոր): Գործերից են` «Ինքնադիմաքանդակր» (մարմար, 1927թ.), «Նեգրուհի» դիմաքանդակը (բրոնզ, 1928թ.), «Հակոբ Մեղապարտ» արձանը (գիպս, 1960թ., Երևանի Մատենադարան), Պ. Յավորովի (բրոնզ, 1932թ., Սոֆիա, բազալտ, 1966թ.), Ա.Չեխովի (բրոնզ, 1955թ.), Ա.Մյասնիկյանի (բրոնզ, 1957թ.), «Պեպո» (բազալտ, 1975թ., չորսն էլ` Երևան) հուշարձանները  և այլն: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: