
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ՌՈՒԶԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

15 մարտ, 1897 - 9 դեկտեմբեր, 1957
Ծնվել է Շամախիում, մեծացել է Դերբենդ քաղաքում: Եղել է բեմադրիչ, դերասան Վավիկ Վարդանյանի քույրը, գեղանկարիչ Խաչատուր Եսայանի կինը: 1915թ. ավարտել է տեղի ռուսական իգական գիմանզիան և դարձել ռուսաց լեզվի և գրականության դասատու: 1921թ-ից մասնակցել Ստավրոպոլի հայկական թատրոնի ներկայացումներին, որոնք կազմակերպել և ղեկավարել է եղբայրը: 1927թ-ից եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) դերասանուհի: Մարմնավորել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` Բ.Լավրենյովի «Բեկում» (Տատյանա), Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (Շուրկա, 1933թ.), Կոռնեյչուկի «Պլատոն Կրոչետ» (Լիդա, 1935թ.), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Մարգարիտ, 1939թ.), «Նամուս» (Սուսան, 1936թ.), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Լուիզա, 1938թ.), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Անանի), Նար-Դոսի «Սպանված աղավնի» (Սառա, 1945թ.), Վ.Փափազյանի «Ժայռ» (Թերեզ), Պ.Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Ռոզի, 1933թ.), Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» (Լիզա), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Պոլինա, 1929թ.), «Անօժիտը» (Լարիսա, 1946թ.), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա, 1940թ.), «Համլետ» (Օֆելյա, 1942թ.), Պ.Պռոշյանի «Հացի խնդիր» (Հերիքնազ, 1937թ.), Ա.Գուլակյանի «Արշալույսին» (Արեգ, 1937թ.), Վիրտայի «Դատապարտվածների դավադրությունը» (Հաննա Լիխտա, 1949թ.), Ա.Չեխովի «Բալենու այգին» (Ռանևսկայա, 1951թ.), Գ.Բորյանի «Նույն հարկի տակ» (Արուսյակ, 1957թ.) և այլն: 1944թ-ից բեմական խոսք է դասավանդել Երևանի թատերական ինստիտուտում: 1944թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 1957թ. Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նշվել է Սիրանույշի ծննդյան 100-ամյակը, որտեղ դերասանուհին Ա.Իսահակյանի «Բինգյոլ»-ի տողերն արտասանելիս, կորցրել է հավասարակշռությունը, ետ է գնացել դեպի կուլիսներ ու մահկանացուն կնքել: