Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՄԿՐՏԻՉ ՃԻՎԱՆՅԱՆ

Գեղանկարիչ

6 հոկտեմբեր, 1848 - 14 փետրվար, 1906

Ծնվել է Կոստանդնուպոլիսի արվարձաններից մեկում` Բոսֆորի ափին բարձրացող Պեշիկթաշ հայաշատ գյուղում, արքունական երաժշտի ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի դպրոցում` նկարչության ուսուցիչ Ա.Սարգսյանի դասարանում, միաժամանակ ծնողների ցանկությամբ այցելել է տարբեր արհեստավորական և առևտրական ընկերություններ: Մասնագիտացել է Կ.Պոլսի Սբ. Փրկիչ ազգային վարժարանում, ապա` ֆրանսիացի նկարիչ Մասոնի մոտ (1871-73թթ): 1876-79թթ կատարելագործվել է Իտալիայում:  1860-ական թվականներին հաճախել է Կ.Պոլսի Հ.Գասպարյանի թատրոն-կրկես` «Ամառային թատրոնը» և դարձել թատրոնի նկարիչ-ձևավորող Հարություն Հեքիմյանի օգնականը, մասնակցել բեմադրությունների ձևավորումների: 1860-70-ական թվականներին աշխատել է սուլթանական պալատում` մասնակցելով որմնանկարչական աշխատանքների, մասնակցել է ճարտարապետներ Բալյանների կառուցած շենքերից մի քանիսի ներքին հարդարմանը: Ստեղծագործությունների շարքում զգալի մաս են կազմում Հովհաննես Այվազովսկու արվեստից ներշնչված երկերը, ում հետ անձնապես ծանոթացել է ծովանկարչի Կ.Պոլիս այցելության ժամանակ: 1882թ. մասնակցել է Պիրեայում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ ներկայացել է 4 աշխատանք` «Լորդ Բայրոնի երազը», «Գարուն», «Առավոտ ծովի վրա», «Հրդեհ Ստամբուլում»: Ստեղծել է նաև Ոսկեղջյուրի և Բոսֆորի ափերը պատկերող ռոմանտիկ բնապատկերներ` «Ալեհույզ ծովը փոթորկից առաջ» (1894թ.), «Ֆեներիի փարոսը», «Լորդ Բայրոնի երազը» և այլն: Վարպետորեն է վերարտադրել օդի և լույսի համադրումն ու դրանց ելևէջումների նյութականությունը: Համիդյան ջարդերի տարիներին հեռացել է Կ.Պոլսից և հաստատվել Օդեսայում, որտեղ բնակվել է շուրջ յոթ տարի, այնուհետև չորս տարի Պետերբուրգում: 1905թ. վերադարձել է ծննդավայր և մեկ տարի անց մահացել:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար