
Ստեփան Զելինսկի
Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Սարգիս Բալասանյան
Կոմպոզիտոր

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Բաք Քարթալյան
Դերասան

Բագրատ Հովհաննիսյան
Կինոռեժիսոր

Երվանդ Արզումանյան
Դերասան

Ազատ Գասպարյան
Դերասան, ասմունքող

Զավեն Աբրահամյան
Դերասան

Մարիամ Գրիգորյան
Դերասանուհի

Փոլ Կարմիրյան
Պարող, պարուսույց
ՆԻԿՈԼԱՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ

10 հունվար, 1946 - 6 դեկտեմբեր, 2018
Ծնվել է Թբիլիսիում: Հայտնի է եղել նաև «Նիկօ» անունով: 1962-65թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1972թ. ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան: 1972թ-ից որպես նկարիչ-ձևավորող աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, հայկական մի շարք պարբերականներում` «Պիոներ կանչ», «Հայություն», «Ոզնի», «Սովետական Հայաստան» և այլն: Ձևավորել է բազմաթիվ գրքեր` «Թագավորի երազները», «Սրամիտ և միամիտ ջավախքցիները», «Ավարայրի լույսը», «Սևուկի արկածները», «Ամենից չքնաղը» և այլն: Ստեղծել է ծաղրանկարներ, գեղանկարներ` «Աղջիկը ծաղիկների աշխարհում», «Արևածաղկի դաշտ», «Լուսնի սոնետ», «Դիմակահանդես», «Տասներեքերորդ ամիսը» և այլն: 1989թ-ից անհատական ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում` Ռուսաստան, Ճապոնիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Հունաստան, Կանադա և այլուր: Մասնակցել է նաև միջազգային մրցույթների և ցուցահանդեսների: 1970թ. Ճապոնիայում արժանացել է բրոնզե մեդալի: Եղել է Հայաստանի ժուռնալիստների, 2014թ-ից՝ գրողների միությունների անդամ։ 14 տարի եղել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի գլխավոր նկարիչը, 2008թ-ից՝ «Իրատես» թերթի գեղարվեստական խմբագիրը: Մահացել է Երևանում: