
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԳԵՎՈՐԳ ՄԱՆԱՍՅԱՆ

Ծնվել է 1953թ. ապրիլի 2-ին, Ախալցխայում: 1961-67թթ սովորել է տեղի հայկական դպրոցում, միաժամանակ նաև երաժշտական դպրոցում: 1972թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ստեղծագործական և տեսական բաժինները՝ Էդուարդ Բաղդասարյանի դասարանը: 1972-77թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ալեքսանդր Հարությունյանի կոմպոզիցիայի, ապա՝ Ա.Աբրահամյանի դաշնամուրի և Հակոբ Ոսկանյանի դիրիժորական դասարաններում: 1978-83թթ եղել է Երևանի Թ.Ալթունյանի անվան երգի և պարի անսամբլի գործիքային մասի ղեկավարը, 1991-94թթ` երաժշտական մասի, 1994-97թթ` ՀՀ հեռուստառադիոպետկոմի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների, 1996-98թթ` «Հին Երևան» վոկալ-գործիքային անսամբլի, 1989-93թթ և 2000թ-ից` Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1984թ-ից միաժամանակ դասավանդում է Ռ.Մելիքյանի անվան ուսումնարանում, 1996թ-ից` նաև Երևանի կոնսերվատորիայում: Գրել է դաշնամուրային տրիո, երկու դաշնամուրային կոնցերտ, երկու կոնցերտ քանոնի համար, պարային և երգ-պարային մեղեդիներ (Վ.Տերյանի, Ե.Չարենցի, Հ.Շիրազի խոսքերով), էստրադային և ժողովրդական երգեր, օրհներգ՝ Եվրոպայի թեթև ատլետիկայի մրցումների համար, որն 2005թ. արժանացել է 1-ին մրցանակին, և այլն: 2011թ-ից «Վարպետներ» համույթի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: 1980թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի: