
Արիստակես Տեր-Սարգսենց
Բանահավաք

Դերենիկ Դեմիրճյան
Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Զարեհ Գալֆայան
Գեղանկարիչ

Գրիգոր Զամպաքճյան
Արվեստաբան, հավաքորդ

Վահան Ռշտունի
Պատմաբան

Սարգիս Սարգսյան
Բալետի արտիստ, պարուսույց

Ալեքսանդր Փիրումով
Կոմպոզիտոր

Կարինե Ջաղացպանյան
Երաժշտագետ

Առնոլդ Մելիքսեթյան
Գեղանկարիչ

Ստեփան Բաբաթորոսյան
Կոմպոզիտոր
ԼԵՎՈՆ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

3 հունիս, 1925 - 12 սեպտեմբեր, 2019
Ծնվել է Վաղարշապատում (այժմ` Էջմիածին): 1942թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, որից հետո դասավանդել է դպրոցում: 1943-44թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1951թ. եղել է Էջմիածնի թատրոնի դերասան: 1953թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1958թ. դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1963թ-ից դասավանդել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում (2006թ-ից` պրոֆեսոր): 1975-91թթ եղել է ամբիոնի վարիչ: Ստեղծագործել է հիմնականում գրաֆիկայի բնագավառում: Ուշագրավ գործերից են` «Դանթեական առասպել» (ըստ Ե.Չարենցի, նկարաշար), «Լիլիթ», «Անանդան և մահը» (երկուսն էլ` ըստ Ա.Իսահակյանի), «Իմ ժողովուրդ», «Երազանք» (բոլորը` վիմագրություն) և այլն: Ստեղծել է նաև գեղանկարական թեմատիկ-կոմպոզիցիոն գործեր, բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ` «Աշուն», «Կեսօր», «Սայաթ-Նովա» և այլն: Նկարազարդել է ավելի քան 200 գիրք: Մասնակցել է մի շարք տեղական և միջազգային ցուցահանդեսների, արժանացել մրցանակների, մեդալների: 1983թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 2009թ.` ԵՊՃՇԻ ոսկե մեդալի: Մահացել է Երևանում: