ՄԱՐԳԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Դուդուկահար

4 հոկտեմբեր, 1894 - 20 նոյեմբեր, 1941

Ծնվել է Վաղարշապատում (այժմ` Էջմիածին): Հայտնի եղել նաև «Ուստա Մարգար» անունով: Նվազել է արևելյան գործիքների անսամբլում, ապա` Վարդգես Բունիի Արևելյան սիմֆոնիկ նվագախմբում, 1926թ-ից` Հայաստանի հեռուստառադիոյի ժողովրդական գործիքների անսամբլում: Կատարողացանկում էին հայկական ժողովրդական և աշուղական երգերի գործիքային փոխադրումներ, մուղամներ: 1939թ. Մոսկվայում մասնակցել է հայկական արվեստի և գրականության տասնօրյակին: Ժողգործիքների երաժիշտ-կատարողների համամիութենական ստուգատեսում արժանացել է 3-րդ մրցանակին: Նրա կատարումներով թողարկվել են ձայնապնակներ, որոնք օգտագործվել են հայկական ֆիլմերում` «Պեպո» (1935թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Սևանի ձկնորսները» (1938թ.): Զբաղվել է նաև գործիքի կատարելագործմամբ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար