Արա Վրույր

Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան

Պատմաբան, լրագրող

Էվերտ Պայազատ

Կինոգետ, կինոսցենարիստ

Դանիել Երաժիշտ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան

Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան

Դերասանուհի, հաղորդավար

Մանու Իրիցյան

Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՄԻՐԱՆ ՄԱՆԴԻՆՅԱՆ

Դերասան, թարգմանիչ

19 ապրիլ, 1848 - 28 մայիս, 1913

Ծնվել է Թիֆլիսում: 1860-69թթ սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1870-1900թթ դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան, 1878-79թթ` նաև Ալեքսանդրապոլի վիճակային դպրոցներում: Բեմական գործունեությունը սկսել է 1873թ-ից, Թիֆլիսում: 1879-81թթ եղել է Թիֆլիսի Հայոց դերասան, մշտական թատերախմբի դերասան, ապա մինչև 1910թ. մասնակցել է տարբեր խմբերի ներկայացումների: Խաղացել է բնութագրական և կատակերգական դերեր մի շարք ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կակուլի), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Յուսով) և այլն: Թարգմանել է պիեսներ` Շիլլերի «Սեր և խարդավանք», Մոլիերի «Դոն Ժուան» և այլն: Գրել է «Իմ հիշատակարանը» թատերական հուշերը, որը 1907-13թթ մասամբ տպագրվել է «Հուշարար» հանդեսում: Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար