Հրանտ Ասատուր

Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան

Քանդակագործ

Մկրտիչ Խերանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան

Դուդուկահար

Երվանդ Մանարյան

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան

Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան

Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան

Քանդակագործ

Արա Նազարեթյան

Արձակագիր

Ասատուր Բալջյան

Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան

Հաղորդավար

 

 

 

 

ՀՐԱՆՏ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

3 փետրվար, 1907 - 14 փետրվար, 1995

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Բեմական գործունեությունն սկսել է 1928թ-ից, Երևանի շրջիկ թատրոնում: 1953թ. ավարտել է Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական ինսիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1931-63թթ աշխատել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան), Կիրովականի (այժմ` Վանաձորի Հ.Աբելյանի անվան), Սուխումի քաղաքային, Հոկտեմբերյանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Էջմիածնի, Արթիկի, Արտաշատի, Կամոյի և այլ շրջանային թատրոններում: 1962թ. եղել է Կամոյի (այժմ` Գավառ) շրջանային թատրոնի գլխավոր ռեժիսորը: 1963-86թթ եղել է Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական թատրոնի դերասան և բեմադրիչ: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սուրեն), «Նամուս» (Մարտիրոս), Է.Վոյնիչի «Բոռը» (Արթուր), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորները» (Շմագա) և այլն: Բեմադրել է շուրջ 250 ներկայացում` Ա.Օստրովսկու «Անօժիտը», Գ.Սունդուկյանի «Պեպո», Մ.Գորկու «Վերջինները», Ն.Գոգոլի «Ռևիզորը», Է.Վոյնիչի «Բոռը» և այլն: 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1983թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: