Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Պատմաբան

Ծնվել է 1958թ. մարտի 7-ին, Երևանում: Պատմաբան, ձեռագրագետ Արտաշես Մաթևոսյանի որդին է: 1989թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: 1980-2004թթ եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի գիտաշխատող, 1987-95թթ` բաժնի վարիչ, 1995-2004թթ` գիտքարտուղար: 1985-2001թթ դասավանդել է Էջմիածնի հոգևոր ճեմարանում, 2009-18թթ` Երևանի պետական համալսարանում: 1991թ-ից եղել է «Մոմիկ» հայ մշակույթի կենտրոնի փոխնախագահը, 2000թ-ից նախագահն է, 2002-08թթ` «Հայ արվեստ» եռամսյա մշակութային հանդեսի գլխավոր խմբագիրը: 1989թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի, 2008թ.` դոկտորի գիտական աստիճան (2015-ից` պրոֆեսոր): 2005թ-ից աշխատում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում որպես արվեստի պատմության բաժնի վարիչ, 2018թ-ից` գիտական գծով փոխտնօրեն: Հեղինակել է հայ միջնադարյան պատմությանը, մշակույթին, ճարտարապետությանը, կերպարվեստին նվիրված գրքեր` «Արուճ» (1987թ.), «Որմնանկարչությունը Հայաստանի պետական պատկերասրահում» (1990թ.), «Անի» (1997թ.), «Սամվել Անեցու Ժամանակագրության ձեռագրերը և նորահայտ լրացումները» (2009թ.), «Մոմիկ» (2010թ.), «Հավուց թառի վանքը» (2012թ.), «Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները» (2017թ.) և այլն։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար