
Նշան Միրզա
Արձակագիր, հրապարակագիր

Երվանդ Թաղիանոսյան
Թարգմանիչ

Հակոբ Փափազյան
Քանդակագործ

Կարապետ Տեր-Սահակյան
Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Երվանդ Քոչար
Գեղանկարիչ, քանդակագործ

Վաղարշակ Սարգսյան
Գեղանկարիչ

Վահրամ Մավյան
Բանաստեղծ, արձակագիր

Վարդուհի Վարդանյան
Երգչուհի

Մխիթար Ավետիսյան
Դերասան

Լիլի Կարապետյան
Քանդակագործ, հաղորդավար

Արվին Քոչարյան
Լուսանկարիչ, գրաֆիկ-դիզայներ
ԱՆՏՈՆ ՄԱՅԻԼՅԱՆ

16 մարտ, 1880 - 20 ապրիլ, 1942
Ծնվել է Թիֆլիսում: Ընդհանուր կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, մասնագիտականը` Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում (1900-04թթ): Աշակերտել է Քրիստափոր Կարա-Մուրզային, Մակար Եկմալյանին, Նիկոլայ Կլենովսկուն: Ղեկավարել է Բաքվի Հայարտան երաժշտական սեկցիան, կազմակերպել թատերական-երաժշտական ստուդիա, երգչախմբեր, համերգներ տվել Անդրկովկասի հայաշատ քաղաքներում: 1910-17թթ խմբագրել և հրատարակել է «Թատրոն և երաժշտություն» հանդեսը: Գրել է «Սաֆա» օպերան (1933թ., բեմադրվել է Բաքվում, Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոնում, 1939թ.), երաժշտական կատակերգություններ, բալետներ, սիմֆոնիա, վոկալ-սիմֆոնիկ, կամերային-գործիքային երկեր, մանկական օպերաներ (այդ թվում` «Գյուլնազ տատի հեքիաթը», ըստ Ղ.Աղայանի, 1906թ., «Չարաճճի Միկիչը», ըստ Հ.Թումանյանի, 1925թ.), ռոմանսներ, երգեր, կատարել ժողովրդական երգերի մշակումներ և այլն: Իր գործունեությամբ նպաստել է Անդրկովկասի ժողովուրդների բարեկամության ամրապընդմանը: 1930թ. արժանացել է Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Բաքվում: