Գրիգոր Օշականցի

Բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ

Փիլիպոս Վարդազարյան

Հրատարակիչ, մշակութային գործիչ

Նիկիտա Բալիև

Դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ

Հակոբ Մնձուրի

Արձակագիր

Զարեհ Խրախունի

Բանաստեղծ

Ալինա Փահլևանյան

Երաժշտագետ

Հակոբ Չոլաքյան

Ազգագրագետ, բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան

Գագիկ Գյուրջյան

Ճարտարապետ

Արմեն Ադամյան

Կիթառահար, երգիչ

Գագիկ Սիրավյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՀԵՆՐԻԿ ՄԱՄՅԱՆ

Գեղանկարիչ

24 ապրիլ, 1934 - 17 հուլիս, 2014

Ծնվել է Երևանում: 1953թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1959թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1960-64թթ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1963թ-ից` ԵԳԹԻ-ում, 1991թ-ից` նաև ԵՊՃՇԻ-ում (1990թ-ից` պրոֆեսոր):  1991թ-ից եղել է ամբիոնի վարիչ: Ստեղծագործել է հիմնականում գրաֆիկայի բնագավառում: Գրքի ձևավորումներից են` Ե.Չարենցի «Ամբոխները խելագարված» (1968-77թթ), Լ.Շանթի «Հին աստվածներ» (1969-74թթ), Դ.Վարուժանի «Հարճը» (1979թ.), Աստվածաշունչ մատյանից` «Երգ երգոց» Սողոմոնի» (1992թ., բոլորը` ցինկոգրաֆիա), Ա.Իսահակյանի «Աբու-լալա Մահարի» (1987թ., օֆորտ, աքվատինտա), Ռ.Գարանյանի «Հոգու հրկիզումները» (1996թ., տուշ), Հ.Թումանյանի «Անուշ» (1987-2005թթ), «Գիրք Դավիթ Սաղմոսասացի» (2003-04թթ) և այլն: Հաստոցային գրաֆիկական գործերից են` «Ձմեռ» (1981թ.), «Լուսին» (1983թ.), «Հայ ժողովրդի պատմությունից» նկարաշարը (1996թ.) և այլն: Հեղինակել է նաև բազմաթիվ մատենանիշեր, մոնումենտալ երփնագիր աշխատանքներ (Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները, 1965թ., Հ.Մինասյանի հետ, Գ.Խանջյանի «Վարդանանք» եռանկարի 3-րդ մասի որմնանկարները (2000-02թթ, Երևան, Կասկադ): Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Վանաձորում (1980թ.), Գյումրիում, Մոսկվայում, Լվովում (1981թ.), Երևանում (1981թ., 1985թ., 2004թ.), Վարշավայում (1984թ.), Բելգրադում (1991թ.) և այլուր: Կոմիտասի 100-ամյակին Բեյրութում կազմակերպված մրցույթում «Կոմիտաս» եռանկարն արժանացել է 2-րդ մրցանակի: 1983թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2010թ.` ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար