ՄԱՆՈՒԿ ՄԱՀՏԵՍՅԱՆ

Գեղանկարիչ

24 ապրիլ, 1857 - 5 մայիս, 1908

Էմանուել Մահտեսյան

Ծնվել է Ղրիմի Օրբազար (այժմ` Արմյանսկ) գյուղում: Եղել է Հովհաննես Այվազովսկու հետևորդներից: 1878թ. ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա: 1892թ. ստացել է «ոչ դասական նկարչի» կոչում: 1892թ-ից աշխատել է Թեոդոսիայում` Հովհաննես Այվազովսկու արվեստանոցում, ապա հաստատվել Սիմֆերոպոլում: 1886թ-ից ցուցադրվել է ռուս, պերեդվիժնիկների և այլ ցուցահանդեսներում (Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Օդեսա, Խարկով և այլն): 1895թ. բացել է առաջին անհատական ցուցահանդեսը: Ձգտել է բնության, տարերքի, ծովային ազատ տարածությունների վավերականության, գունապատկերային ընդհանրականության` «Փրկության սպասողները», «Գիշերը Սև ծովի վրա», «Ծովի տեսարան առագաստանավով», «Փոթորիկ ծովի վրա», «Առավոտ», «Պուշկինի ժայռը», «Միջօրե», «Առագաստանավն անհանգիստ ծովում» և այլն: 1909թ. անհատական ցուցահանդեսով է հանդես եկել Սիմֆերոպոլում: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Սիմֆերոպոլի կերպարվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում: Մահացել է Սիմֆերոպոլում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար