Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆ

Երգահան, պրոդյուսեր

Ծնվել է 1976թ. փետրվարի 28-ին, ՀՀ Վայք քաղաքում: Հաճախել է Վայքի թիվ 2 միջնակարգ դպրոց և երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին: 11 տարեկան հասակից սկսել է ստեղծագործել: 1993թ. ընդունվել է Հայաստանի պետական ջազային քոլեջ: 1999թ. աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2001թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր», 2002թ.` Լոս Անջելեսի «Անուշ» մրցանակներին` որպես «Տարվա լավագույն երգ»: Հեղինակել է մի շարք երգեր, որոնք կատարել են Հայաստանի հայտնի և ճանաչված կատարողներ և արժանացել տեղական և միջազգային մրցանակների: Շրջագայել է աշխարհի բազմաթիվ երկրներ` Իրան, ԱՄՆ, Ռուսաստան և այլուր: Գրել է երաժշտություն ֆիլմերի համար: Թողարկել է «Շնորհակալություն» ձայնասկավառակը: Բնակվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: