Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ՀԱՅԿ ԲԼԲՈՒԼՅԱՆ

Հաղորդավար, ասմունքող

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 26-ին, Երևանում: Բանաստեղծ Լևոն Բլբուլյանի որդին է: Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի Ն.Աղբալյանի անվան դպրոցում և Վարդանանց ասպետների վարժարանում: 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 2001թ. ստացել է մագիստրոսի կոչում «Հայ նորագույն և արդի գրականություն» մասնագիտացմամբ և անցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Երիտասարդություն և զանգվածային տեղեկատվության միջոցներ. համագործակցության հեռանկարներ» մասնագիտացված դասընթացը: 1997-98թթ աշխատել է ԵՊՀ «Երևանի համալսարան» թերթում` որպես լրագրող, եղել է Հայաստանի ազգային ռադիոյի լուրերի բաժնի հաղորդավար, մամուլում տպագրվել և ազգային ռադիոյով հնչել են նրա բնագրից կատարված թարգմանությունները (Ա.Բիրս, Շ.Անդերսոն, Ս.Ֆիջերալդ): 1998թ-ից եղել է «Արձագանք» FM 103.5 ռադիոկայանի հեղինակ-հաղորդավարներից: Նրա ներկայացրած ռադիոշարքերից են` «P.S», «Գիշերային նամականի», «Լեզվակռիվ» հռետորական մրցույթ, «Սերը խոշորացույցով», «Սերը և մեծերը», «ERO-MIX», «Գիշերային կյանք» ծրագրերը: 2001թ-ից նաև ասմունքում է: Նրա ընթերցմամբ թողարկվել են հայ դասականների գործերը ներկայացնող «Մինչ հանդիպում» (2001թ.), «Ամենաառաջինը» (2001թ., Լիանա Զուրաբյանի հետ համատեղ), հեղինակային «Բացվիր իմ առաջ» (2004թ.) ձայնասկավառակները: Նրա խոսքերով ստեղծվել են նաև երգեր: Համագործակցել է երգիչ Միստեր Իքսի հետ («Սինյորիտա», «Ավե Մարիա», «Սերենադ», «Քո մեղեդին», «Աղոթք, հույս առ Աստված», «Վերածնունդ»): 2000թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Պրեմիերա», «Բաց նախագիծ» և «Օտար խաղեր» թոք-շոուների շրջանակներում` որպես սցենարիստ, խմբագիր: 2008-13թթ իր մշտական խորագրերով թղթակցել է «Նյու Մեգ», «Լինա», «Բրավո հայեր» ամսագրերին: 2013թ-ից «Փիփլ մետր» ընկերության նախագծի շրջանակներում որպես խոսնակ մասնակցել է հայ և արտասահմանյան հեղինակների ստեղծագործությունների աուդիոգրքերի ձայնագրությանը: Հնչյունավորել է նաև հայերեն Աստվածաշունչի առաջին ամբողջական աուդիոգիրքը: Աշխատում է «ՖՄ 103.5» ռադիոկայանի «Արձագանք-ինֆո» լրատվական բաժնում` որպես խմբագիր-հաղորդավար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար