Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ՍԵՊՈՒՀ ԱԲԳԱՐՅԱՆ

Դիրիժոր, կոմպոզիտոր

12 հունիս, 1930 - 5 օգոստոս, 2014

Ծնվել է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում: Վաղ հասակում տեղափոխվել է Բեյրութ, որտեղ ուսուցանել է Էդուարդ Տարոնյանի և Բարսեղ Կանաչյանի մոտ: Միշտ երախտագիտությամբ է հիշել իր ուսուցիչներին, որոնք մեծ ազդեցություն են թողել նրա ձևավորման և կայացման վրա: 13 տարեկան հասակում տեղափոխվել է Հալեպ, որտեղ 1954թ. ավարտել է Մելգոնյան հայկական վարժարանը` Վահան Պետելյանի դասարանը, որից հետո ուսումը շարունակել է Փարիզում: Որպես օպերային երգիչ, համերգներով հանդես է եկել Նիկոսիայում, Աթենքում, Բեյրութում, Հալեպում, Կահիրեում, Փարիզում և այլ քաղաքներում: Դասավանդել է Նիկոսիայի Մելգոնյան վարժարանում և ղեկավարել է վարժարանի երգչախումբը: 46 տարի Կիպրոսի հեռահաղորդակցության միությունում հիմնադրել և հեռարձակել է հայկական հաղորդումներ: Հեղինակել է մի շարք երգեր, կամերային, սիմֆոնիկ երաժշտություններ, օրատորիաներ, որոնք կատարվել են աշխարհի մի շարք երկրներում` Տոկիոյում, Փարիզում, Կիպրոսում, Լիբանանում, ԱՄՆ-ում և արժանացել է մրցանակների: Եղել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, որն իր համերգներով հանդես է եկել Հայաստանում և սփյուռքի բազմաթիվ գաղթօջախներում: Վերոհիշյալ համույթը ղեկավարել է հիմնադրման օրից մինչև կյանքի վերջը: Մահացել է Նիկոսիայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար