ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ուդահար

28 հունվար, 1963 - 22 հոկտեմբեր, 2006

Ծնվել է Երևանում: Հայրական կողմից եղել է Կամսարականների իշխանական տոհմի ժառանգորդ: Եղել է նաև հաղորդավար Կարեն Քոչարյանի կինը և Հայաստանի առաջին կին-ուդահարը: Սովորել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջանակարգ դպրոցում: Զուգահեռ ավարտել է Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի Ժաննա Շլջյանի կիթառի դասարանը: 1980թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուդի բաժին` Կարապետ Արիստակեսյանի դասարան: 1981թ-ից, դեռ ուսանողական տարիներից դարձել է Հայաստանի հնագույն երաժշտության «Շարական» (հետագայում` «Տաղարան») անսամբլի հիմնադիրներից մեկը: 1986թ. Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում հիմնել է ուդի դասարան, որտեղ դասավանդել է ուդ և դասական կիթառ: Համերգներին հանդես է եկել որպես ուդահար, կիթառահար և լյուտնյահար: 1986թ. Անդրկովկասի և Միջինասիական երկների միջազգային մրցույթում դարձել է դափնեկիր: Առաջին անգամ ուդի կատարումներում օգտագործել է լյուտնյայի և կիթառի կատարողական հնարքները: Կատարել է միջնադարյան և ժամանակակից հայ և եվրոպական հեղինակների բազմաթիվ մշակումներ և փոխադրումներ ուդի և կիթառի համար: 2003թ., առողջական վիճակից ելնելով, հրաժարվել է բեմական գործունեությունից և դասավանդել մինչև կյանքի վերջը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար