Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՌՈԲԵՐՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Բեմանկարիչ

9 հունիս, 1912 - 21 հոկտեմբեր, 1974

Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ` Վանաձոր): Ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1940թ-ից եղել է Թբիլիսիի հայկական և ռուսական թատրոնների գլխավոր նկարիչը: Աշխատել է նաև Բաքվի, Սուխումի, Դոնեցկի, Սարատովի, Երևանի, Լենինականի, Կիրովականի թատրոններում: Լավագույն ձևավորումներից են Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար», Գ.Սունդուկյանի «Պեպո», «Խաթաբալա», Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը», Վ.Դավթյանի «Մհերի դուռ», Գ.Եղիազարյանի «Անուրջների լիճը», Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա», Ա.Տիգրանյանի «Անուշ» և այլ բեմադրություններ: 1955թ. արժանացել է Վրաստանի, 1969թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար