Վարդան Մախոխյան

Գեղանկարիչ

Հովհաննես Մսրյան

Պատմաբան, բանասեր

Նորա Ադամյան

Արձակագիր, թարգմանիչ

Լուսիկ Ագուլեցի

Գեղանկարչուհի, ազգագրագետ

Միքայել Պողոսյան

Դերասան, երգիչ

Ալբերտ Սարգսյան

Քանդակագործ

Գևորգ Մութաֆյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՍՈՒՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ

Քանդակագործ

30 հուլիս, 1929 - 16 հունվար, 1999

Ծնվել է Երևանում: 1957թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1957-73թթ դասավանդել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1969-74թթ, միաժամանակ` գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1992թ-ից ստեղծագործել է Լոս Անջելեսում: Գործերն աչքի են ընկնում խորհրդանշական մոնումենտալ ընդհանրացումներով, դինամիզմով, քաղաքացիական պաթոսով: Լավագույններից են` Սբ. Էջմիածնի Վեհարանի գահասենյակի քանդակազարդ ձևավորումները (1964թ.), Ֆրիկի արձանը (1967թ., Երևանի Մատենադարանի առջև), Հայկ Բժշկյանի (Գայ) (1977թ.), Արտեմ Միկոյանի (1982թ., Սանահին) հուշահամալիրները, Հայրենական պատերազմում հաղթանակի 40-ամյակին նվիրված Երևանի Մալաթիա թաղամասի Հաղթանակի կոթողն ու քանդակաշարը (1985թ.), «Ավետում» հարթաքանդակը (1986թ., Էջմիածին), «Թռիչք» բարձրաքանդակային պաննոն (1987թ., Սամարա) և այլն: Ստեղծագործել է նաև հաստոցային քանդակագործության բնագավառում` «Վիլյամ Շեքսպիր» (1984թ., Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոն), «Ջ.Վերդի» (1986թ., Անդրկովկասյան բիենալեի արծաթե մեդալ, Թբիլիսի, ՀՀ մշակույթի նախարարության սեփականություն): 1990թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Լոս Անջելեսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար