
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԺՈՐԺ ԿԱՌՎԱՐԵՆՑ

1 ապրիլ, 1932 - 19 մարտ, 1993
Տիրան Կառվարենց
Ծնվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Եղել է գրականության պրոֆեսոր, բանաստեղծ Գևորգ Կառվարենցի որդին: Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում: 1942թ. տեղափոխվել է Փարիզ: Ուսումը շարունակել է Սևրի Սամուէլ Մուրատեանի հայկական վարժարանում: Առաջին երգերը գրել է դպրոցական տարիներին: 1947-52թթ երաժշտական կրթություն է ստացել Փարիզի կոնսերվատորիայում: 1950-ականներին նրա հեղինակած երգերը կատարել են ֆրանսիական էստրադայի աստղեր Ջոն Հոլիդեյը, Միրեյ Մատյոն, Շառլ Ազնավուրը, Դալիդան, Սիլվի Վարդանը, Ժիլբեր Բեքոն և ուրիշներ: 1960թ. նրա «Դանիել» երգը Էդի Միշել և Ժոզե Նուար խմբի կատարմամբ արժանացել է 1-ին մրցանակին: Այդ տարվանից դարձել է ֆրանսիական էստրադայի ինքնատիպ երգահաններից մեկը, ում ավելի քան 500 երգերը, 40-ից ավելի ձայնասկավառակները մեծ տարածում գտել երգարվեստի սիրահարների շրջանում: Նրա «Հնաոճ վայելքները» ձայնապնակը լույս է տեսել 23 միլիոն տպաքանակով և 350 տարբերակով: 1956թ. հանդիպել է երգիչ, դերասան Շառլ Ազնավուրի հետ, որն էլ ճակատագրական է եղել նրա համար: Սկսել է երգեր գրել Ազնավուրի համար, որոնք հետագայում մեծ լսարան են հավաքել: Շանսոնյեն երկար տարիներ նրա երգերն է հնչեցրել աշխարհի բազմաթիվ բեմերից: Ավելի քան 100 երգ է գրել միայն Ազնավուրի համար: Վերջինիս հետ աշխատանքային համագործակցությունը 1965թ. ավելի ամրապնդվել է շանսոնյեի քրոջ` Աիդա Ազանավուրյանի հետ ամուսնությունից հետո: Երաժշտություն է գրել նաև ֆիլմերի համար, որոնց թիվը գերազանցում է 150-ը` «Փարիզի հեքիաթները» (1962թ.), «Դևը և 10 պատվիրանները» (1962թ.), «Տղամարդը Ստամբուլից» (1965թ.), «Սիրելի Կարոլին» (1968թ.), «Սաֆֆո» (1971թ.), «14 կայարաններ» (1991թ.) և աղմկահարույց «Թեհրան 43» (1981թ.) ֆիլմերը: Հեղինակել է նաև երաժշտական կոմեդիաներ և օպերետներ: 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի հետ ստեղծած «Քեզ համար, Հայաստան» երգը, որը կատարում էին Ֆրանսիայի, Իտալիայի, Միացյալ Նահանգների էստրադային երգիչները, բավականին ճանաչելիություն է ունեցել ամբողջ աշխարհում: Երգից ստացված ամբողջ հասույթը տրամադրվել է աղետյալների օգնության հիմնադրամին: Նույն թվականին այցելել է Հայաստան (նրա առաջին այցը եղել է 1977թ.): 1974թ. ապրիլի 24-ին Փարիզի Փլէյել համերգասրահում հնչել է նրա հեղինակած «Անոնք ինկան» երգը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության (1915թ.) միլիոնավոր նահատակներին: Արժանացել է բազմաթիվ հեղինակավոր պարգևների, մրցանակների: 1964թ. արժանացել է «Շանսոնիե» ընկերության Հատուկ, 1989թ.՝ «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակների: Մահացել է Փարիզում: