Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԽԱՉԱՏՈՒՐ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Քամանչահար, երգահան

24 դեկտեմբեր, 1923 - 12 նոյեմբեր, 2001

Ծնվել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում: 1930թ. տեղափոխվել է ծնողների ծննդավայր` ՀՀ Եղեգնաձորի շրջանի Մարտիրոս գյուղ, 1933թ.` Երևան, որտեղ սովորել է Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցում, հաճախել պիոներ-դպրոցականների պալատի (Շինարարների ակումբ) ժողգործիքների անսամբլի պարապմունքներին (ղեկավար` Միքայել Չաղալյան): 1937-41թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, աշակերտել Լևոն Կարախանին, միաժամանակ ուսանել կոնսերվատորիային կից Արևելյան ստուդիայում` Գուրգեն Միրզոյանի դասարանում: 1939թ. Արամ Մերանգուլյանի հրավերով ընդունվել է Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ և 1945թ-ից եղել է անսամբլի մենակատար: 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին` հայկական 409 հրաձգային դիվիզիայի կազմում, եղել տոպոհետախույզ, ղեկավարել է գնդի ժողգործիքների անսամբլը: Պարգևատրվել է մեդալներով և շքանշաններով: 1945-52թթ եղել է Գուրգեն Միրզոյանի ղեկավարած Հայֆիլհարմոնիայի ժողգործիքների անսամբլի մենակատար: Հեղինակել է 200-ից ավելի երգեր` գրված Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Մ.Թարյանի, Ս.Գրիգորյանի, Վահրամ Հաճյանի բանաստեղծությունների վրա, գործիքային ստեղծագործությունների` գրված թառի, քանոնի, դուդուկի, շվիի, քամանչայի և ժողգործիքների անսամբլի համար, պարային մեղեդիների, որոնք բեմադրվել են Հայաստանի պարի պետական, «Բարեկամություն» խորեոգրաֆիկ պարի պետական, Վրաստանի Սուխիշվիլու և Ռամիշվիլու անվան պարի պետական ակադեմիական անսամբլներում, «Կանազ», «Եղեգն» ժողովրդական պարի, ինչպես նաև սփյուռքի պարախմբերում: Որպես քամանչահար հայ երաժշտարվեստը ներկայացրել է Տաշքենդում (1975թ.) և Սամարղանդում (1978թ.) կայացած արևելյան երաժշտությանը նվիրված միջազգային գիտաժողովներում, ելույթներ է ունեցել Խորհրդային Միության հանրապետություններում, ինչպես նաև Հունգարիայում, Բուլղարիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Հունաստանում, Կիպրոսում, ԱՄՆ-ում, Իրանում: Նկարահանվել է «Սայաթ-Նովա» (1960թ.) ֆիլմում, հնչունավորել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը: Ժողգործիքների անսամբլներ է ստեղծել և ղեկավարել Երևանի պետական համալսարանում, Ավտոդողերի գործարանում, «Կանազի» մշակույթի պալատում, Կույրերի միավորման մշակույթի պալատում, Քիմիկո-տեխնոլոգիական տեխնիկումում, «Երարդշին» տրեստի ակումբում, ինչպես նաև Սևանում, Հրազդանում, Աշտարակում, Արտաշատում, Եղվարդում: Գրել է երգեր` «Կարոտի երգ», «Սեր չտվիր», «Ելեք հայեր, ելեք քաջեր», «Կռունկները շարան-շարան» և այլն: Հեղինակած պարեղանակներից են` «Զանգեզուր», «Եղեգնաձորցիներ», «Արցախ», «Սպասում» և այլն: 1975թ. արժանացել է Ա.Իսահակյանի 100-ամյակի, 2000թ.` Սայաթ-Նովայի անվան համահայկական երգի մրցանակների: 1977թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: 2004թ. թողարկվել են նրա ստեղծագործություններն ընդգրկող 9 ձայնասկավառակ: 2005թ. ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Արվեստի դպրոցը անվանակոչվել է Խաչատուր Ներսիսյանի անունով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար