ԿԱՌԼԵՆ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

Քանդակագործ

2 հոկտեմբեր, 1929 - 25 փետրվար, 1982

Ծնվել է Երևանում: 1950թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1956թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նրա հորինվածքներին բնորոշ են կոթողայնությունը, պլաստիկ արտահայտչականությունը, արդիականությունը: Գործերից են` «Արծիվ» (1969թ.), «Վահագն Վիշապաքաղ» (1968թ.), «Հայկ Նահապետ» (1970թ.), «Տորք Անգեղ» (1982թ., վերջին երկուսը` Երևանի Նոր-Նորքի 2-րդ զանգված): Բազմիցս անդրադարձել է Կոմիտասի կերպարին` «Կոմիտաս» (1969թ.): Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար