
Ստեփան Ներսիսյան
Գեղանկարիչ

Երեմիա Սահակյան
Բանաստեղծ

Տիգրան Ամիրջանյան
Բանաստեղծ, թատերագիր

Աստղիկ
Դերասանուհի, երգչուհի

Սիմոն Գաբամաճյան
Բառարանագիր

Արշակ Պենկլյան
Դերասան, բեմադրիչ

Հովիկ Մելիքյան
Արձակագիր

Ժակ Իխմալյան
Գեղանկարիչ, լրագրող

Սեդա Գասպարյան
Լեզվաբան

Գևորգ Ատրյան
Արձակագիր, գրականագետ

Գայանե Փայտյան
Հաղորդավար

Անժելա Սարաֆյան
Դերասանուհի

Արթուր Քոչարյան
Սաքսոֆոնահար
ՄԱՐԻ ՆՎԱՐԴ

29 օգոստոս, 1853 - 10 հունիս, 1885
Մարի Գարայան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է տեղի ֆրանսիական կաթոլիկ մայրապետական դպրոցում: 1869թ. Թովմաս Ֆասուլյաճյանի շրջիկ թատերախմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել Նոր Նախիջևանում: 1870-ականների սկզբին հանդես է եկել Պետրոս Մաղաքյանի «Արևելյան թատրոնում», 1874-78թթ` Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում»։ Խաղացել է հիմնականում լիրիկական հերոսուհիների դերեր` հայ պատմահայրենասիրական ողբերգություններում, արևմտաեվրոպական մելոդրամաներում և այլն: 1881-82թթ հանդես է եկել Թիֆլիսի հայ թատերախմբում: Խաղացած ներկայացումներից են` Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Սոֆիա), Վ.Հյուգոյի «Անջելո Պադուայի բռնակալը» (Թիզբե), Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (Ջեսիկա), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Մարքրիտ), Ն.Գոգոլի «Ամուսնություն» (Ագաֆիա Տիխոնովնա), «Ռևիզոր» (Աննա Անդրեևնա), Կամոլետտիի «Քույր Թերեզա» (Քույր Թերեզա) և այլն: Նրա դերակատարումներին հատուկ են եղել հուզական հագեցվածությունը, պարզությունն ու անկեղծությունը: Հետագայում եղել է Մարտիրոս Մնակյանի թատերախմբի առաջատար դերասանուհին: Դերասանուհու լավագույն դերը համարվել է Մարգարիտ Գոթիեն (Ա.Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»): Մահացել է Կոստանդնուպոլսում, ներկայացումից անմիջապես հետո, բեմի վրա: