Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Գոռ Սարգսյան

Բալետի արտիստ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ԱՐՇԱՎԻՐ ՇԱՀԽԱԹՈՒՆԻ

Դերասան

19 փետրվար, 1885 - 4 ապրիլ, 1957

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Եղել է թատերական գործիչ Վաղարշակ Շահխաթունյանի որդին: 1908-09թթ խաղացել է Թիֆլիսի հայ դրամատիկական ընկերության, ապա` Բաքվի մշակութային միության թատերախմբերում: 1913թ. ընդունվել է Մոսկվայի գեղարվեստա թատերական ստուդիա: 1913-14թթ նկարահանվել է Ա.Խանժոնկովի կինոֆիրմայում: Նկարահանվել է «Բելա», «Խանդ» «Կովկասի նվաճումը», «Փոթորիկ», «Իսմայիլ բեյ» և այլ ֆիլմերում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ցարական բանակում, մինչև 1920թ.` Երևանի զինվորական պարետում: Վտարանդվել է Կ.Պոլիս, մասնակցել հայկական ներկայացումների, ապա անցել Բալկաններ, հետագայում հանգրվանել Փարիզում: Նկարահանվել է ֆրանսիական կինոյում, ճանաչվել առաջնակարգ դերասան և կինոգրիմի նոր սկզբունքների ստեղծող: Նկարահանել է «Անդրանիկ» ֆիլմը և կերտել գլխավոր դերը: Խաղացել է հայկական թատերախմբերի ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սեյրան), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Աբեղա) և այլն: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար