ՆԵՐՍԵՍ ՇԱՀԼԱՄՅԱՆ

Օպերային երգիչ

27 հուլիս, 1860 - 2 մայիս, 1904

Ծնվել է Թիֆլիսում: Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսում: 1889-92թթ կատարելագործվել է Միլանում: 1880թ-ից ղեկավարել է իր կազմակերպած կանանց երգչախումբը, ապա այն միացրել Քրիստափոր Կարա-Մուրզայի երգչախմբին և հանդես եկել որպես մենակատար: 1888թ. դեկտեմբերի 26-ին Պետերբուրգում հանդես է եկել հայկական երեկույթում և գրավել արքունական թատրոնների ղեկավարության ուշադրությունը: Վերջինիս նշանակած թոշակով 1889թ. մեկնել է Իտալիա, երեք տարի կատարելագործվել Միլանում: Առաջին ելույթն օպերայում կայացել է 1891թ., Մալթայի արքունական թատրոնում (կատարել է Մանրիկոյի դերերգը Վերդիի «Տրուբադուր»-ում): Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը նրան հրավիրել է մշտական աշխատանքի, սակայն 1892թ. վերադարձել է Ռուսաստան, ընդունվել Պետերբուրգի Մարիինյան թատրոն: 1893թ. Ա.Պոնքիելիի «Ջոկոնդա» օպերայում կատարել է Էնցոյի դերերգը: Այնուհետև նվիրվել է համերգային գործունեության` կատարելով արիաներ արևմտաեվրոպական ու ռուսական օպերաներից, ռուս կոմպոզիտորների երգեր ու ռոմանսներ, հայկական ժողովրդական և ազգային-հայրենասիրական երգեր: 1893թ. Նադեժդա Պապայանի և Բեգլար Ամիրջանյանի հետ համերգներով շրջագայել է Այսրկովկասի և Ռուսաստանի մի շարք քաղաքներում: Մասնակցել է նաև Մոսկվայի և Թիֆլիսի օպերային ներկայացումներին: Մահացել է Պետերբուրգում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար