ՌԱՖԱՅԵԼ ՇԻՇՄԱՆՅԱՆ

Գեղանկարիչ, արվեստաբան

15 հունիս, 1885 - 8 ապրիլ, 1959

Ծնվել է Խարբերդի նահանգի Ակնա գավառի Լիճք գյուղում: 1907թ. ավարտել է Կ.Պոլսի Կեդրոնական վարժարանը: 1908թ-ից բնակվել է Փարիզում, սովորել գեղարվեստի և զարդարվեստի ազգային վարժարաններում: 1908-13թթ հետևել է Ժյուլիեն ակադեմիայի դասընթացներին: 1912թ-ից մասնակցել է ֆրանսիական ցուցահանդեսների: Եղել է հայ արվեստագետների «Անի» խմբակցության նախաձեռնողներից: Հիմնականում աշխատել է հաստոցային գեղանկարչության բնագավառում (բնանկար, դիմանկար, նատյուրմորտ): Վաղ շրջանի գործերից են` «Գյուղական փողոց» (1911թ.), «Կոնկառնո» (1921թ.), «Մոզել գետի տեսարանը Լիվերտոնից» (1922թ.), «Ավինյոնի հին կամուրջը» (1930թ.), «Էսպալիոնի հին կամուրջը» (1937թ.), որոնց բնորոշ է անմիջական լուսավոր տրամադրությունը: Փարիզում ստեղծել է որմնանկարներ` Նուպարյան մատենադարանի դահլիճում (1920-ականներ), Հայ ուսանողների տանը (1930-ականներ): Ստեղծել է նաև զարդարվեստի, գրքի գրաֆիկայի գործեր: 1930թ. նկարչի նախաձեռնությամբ կազմակերպվել է Հայ ազատ արվեստագետների միությունը, որի անընդմեջ նախագահն է եղել: Եղել է նաև ՀՕԿ-ի վարչության անդամ, «Հայ ազգային ճակատ» (1945-ից` «Հայ ազգային միություն) կազմակերպության վարչության անդամ և գեղարվեստական հանձնախմբի նախագահը: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: 1947թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության, 1951թ-ից` նախագահության անդամ: Ստեղծել է «Գորիս» (1954թ.), «Ծաղիկներ» (1958թ.), «Ինքնանկար» (1948թ.) և այլ գործեր: Հեղինակել է «Էդգար Շահին» (1956թ.), «Բնանկարը և հայ նկարիչները» (1958թ.) գրքերը: 1948թ. անհատական ցուցահանդեսով հանդես է եկել Երևանում: Գործերը պահվում են ՀԱՊ-ում, Երևանի, Էջմիածնի, Գյումրու թանգարաններում, մասնավոր հավաքածուներում: 1956թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար