Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ԱՐՍԵՆ ՇԱԲԱՆՅԱՆ

Գեղանկարիչ

28 հուլիս, 1864 - 4 սեպտեմբեր, 1949

Ծնվել է Կարինի մոտ գտնվող Սունինց գյուղում: Սովորել է Վենետիկում, ապա մեկնել Թեոդոսիա, որտեղից էլ Հովհաննես Այվազովսկու խորհրդով` Փարիզ, ուսանել Ժյուլիեն ակադեմիայում: Ստեղծագործել է հիմնականում ծովանկարչության բնագավառում` «Լուսնի լույսով», «Պայծառ գիշեր», «Ցայգախոհք», «Վերջալույսը Բրետանում», «Ծովային տեսարան» և այլն: Գործերին բնորոշ է բանաստեղծական խոհականությունը: Հեղինակել է նաև կենցաղաղային կոմպոզիցիոն պատկերներ և նատյուրմորտներ: Եղել է Ֆրանսիայի ծովանկարիչների և գունավոր փորագրության նկարիչների ընկերությունների, հայ արվեստագետների «Անի» խմբակցության անդամ: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Փարիզում (1926թ.) և այլուր: 1926թ. արժանացել է  Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի: Մահացել է Փարիզում: