Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ՎԱՐՈՍ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ

Գեղանկարիչ

2 սեպտեմբեր, 1940 - 13 հուլիս, 1977

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1967թ. ավարտել է Մոսկվայի գեղարվեստի բարձրագույն ուսումնարանը: 1967-74թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական, 1976-77թթ` Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում: Հեղինակ է երփնագիր նատյուրմորտների, դիմանկարների, թեմատիկ հորինվածքների, գրաֆիկական թերթերի: 1960-ականների գործերում ազգային, դասական և արդիական արվեստի ձևամիջոցների զուգորդմամբ հասել է ընդհանրացումներով հարուստ լուծումների: Գործերից են` «Նատյուրմորտ: Լուսամուտի մոտ» (1962թ.), «Մայրություն» (1967թ.), «Իմ նախնիները» (1968թ.), «Ռեքվիեմ», «Հին օրհնություն» (երկուսն էլ` 1969թ.): 1970-ականներին դիմել է երկրաչափական կառուցիկ ձևերով հարուստ դեկորատիվ հնարանքների` «Պատուհան» և «Արվեստանոցում» նկարաշարեր (1970-76թթ), «Կեսօր» (1972թ.), «Ձկներ և կարմիր բալեր» (1974թ.), «Ձոն» (1975թ.), «Թիթեռ», «Ալբատրոս» (երկուսն էլ` 1976թ.), «Սոնետ. Գարուն-Աշուն» (1977թ.) և այլն: Ստեղծել է նաև հորինվածքներ` արծնապատման տեխնիկայով («Նկարչուհու մոտ», 1974թ.): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել  Երևանում (1977թ., 1980թ.), Տարտուում (1981թ.): Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար