Գուրգեն Մահարի

Արձակագիր, բանաստեղծ

Միխայիլ Անդրիասով

Արձակագիր, ակնարկագիր

Լևոն Բաբայան

Պատմաբան

Լիլի Չուքասզյան

Օպերային երգչուհի

Ներսես Ունանյան

Քանդակագործ

Զորայր Խալափյան

Արձակագիր, դրամատուրգ

Հրանտ Գյուլասարյան

Բանաստեղծ, արձակագիր

Արաքս Մանսուրյան

Օպերային երգչուհի

Սերվետ Պողոսյան

Ճարտարապետ, գեղանկարիչ

Աշոտ Բեգլարյան

Գրող, լրագրող, թարգմանիչ

 

 

 

 

ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ

Գեղանկարիչ

31 հոկտեմբեր, 1874 - 18 մարտ, 1947

Ծնվել է Վիեննայում: 1890-92թթ սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: 1893թ-ից հաճախել է Փարիզի Ժյուլիեն ակադեմիան: Այդ շրջանի գործերից են` «Մուրացկանը» (1896թ.), «Փողոցի մի անկյուն» (1897թ.), «Անապաստանը» (1899թ.) և այլն: 1896թ-ից գեղանկարչական աշխատանքներով մասնակցել է «սալոններին»: 1899թ. ճանաչման է հասել փորագրություններով: 1900թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի, ընտրվել Լոնդոնի գեղարվեստի թագավորական ընկերության, փորագրողների միության, Հռոմի իտալական գեղարվեստի ազգային ընկերության անդամ: 1901թ. մասնակցել է Վենետիկի բիենալեին: 1903թ. Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսում նրա 20 փորագրություններն արժանացել են ոսկե Մեծ մրցանակի: Ֆրանսիական կառավարությունը նրան շնորհել է Պատվո լեգեոնի ասպետի աստիճան և շքանշան: Փորագրություններից են` «Աղբահաններ», «Պետրոս Շահին», «Անատոլ Ֆրանս» (երեքն էլ` 1900թ.), «Լաթահավաք կինը» («Ձորձահավաքը»), «Շատո Ռուժ: Ապուրի հերթում», (երկուսն էլ` 1901թ.), «Զբոսանք», «Հայկական երեկոյի ծրագիր», (երկուսն էլ` 1902թ.), «Ջեմմա», «Լիլի», «Լուիզ Ֆրանս», «Բեռնակառք», «Գործազուրկը» (հինգն էլ` 1903թ.), «Թխահերն ու շիկահերը» (1907թ.), «Ընկած ձին» (1910թ.) և այլն: Գործերում կիրառել է փափուկ լաք, աքվանտինտա` նախապատվությունը տալով օֆորտին, որը հասցրել է կատարելության: 1905թ-ից ճամփորդել է Իտալիայում, ստեղծել «Իտալական տպավորություններ» շարքը` «Կուլլոնի աբբայարանը» (1915թ.), «Սուրբ Պետրոսի ջրանցքը», «Ոգիների տունը», «Սուրբ Մարկոսի հրապարակը», «Ի՛նչ գեղեցիկ հայկական քիթ» (1921թ.), «Հմայիչ կինը», «Հրաշալի երեխան», «Ֆրանչեսկոնի» (1922-25թթ): 1930թ. Բրետանի Լա Մանշի ափերին ստեղծել Է «Կրաուգիկ», «Ձկնորսական նավակներ», «Փոքրիկ լողափ» բնանկարների շարքը: Ձևավորել է նաև գրքեր (Ֆլոբերի «Նոյեմբեր», 1927թ.): Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երևանում (1936թ.), Թբիլիսիում (1936թ.), Լենինգրադում (1940թ.): Եղել է Ֆրանսիայի գեղարվեստագետների ազգային ընկերության նախագահության (1908թ.), Թիֆլիսի Հայ արվեստագետների միության (1916թ.), Փարիզի «Անի» խմբակցության (1926թ., 1929թ-ից` նախագահ), Հայաստանի կերպարվեստագետների միության պատվավոր (1928թ.), Հայ ազատ արվեստագետներու միության (1931թ.), ֆրանսիական «Անկախներ» խմբի (1933թ.) անդամ: 1974թ. և 1994թ. Երևանում բացվել են նրա ծննդյան 100 և 120-ամյակներին նվիրված ցուցահանդեսներ: Հայաստանին է նվիրել 160 աշխատանք: Գործերից պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի քաղաքային թանգարանում, ՀԱՊ-ում, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և այլ թանգարաններում: 1995թ. Ֆրանսիայի Ժիզյո քաղաքից (Նորմանդիա) ոչ հեռու, Սեն Միշելում, բացվել է Շահինի թանգարանը: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար