Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆ

Քանդակագործ

6 հուլիս, 1855 - 10 հունիս, 1914

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1872թ. ավարտել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանը, 1877թ.` Հռոմի գեղարվեստի ակադեմիան: 1878թ. մեկնել է Փարիզ` կատարելագործվելու: Մասնակցել է միջազգային ցուցահանդեսի (1878թ., Փարիզ, 2 արծաթե մեդալ): 1881թ. վերադարձել է Կ.Պոլիս: Ստեղծագործել է հիմնականում հաստոցային քանդակագործության բնագավառում, թեմատիկ քանդակի («Դափնե», «Ռազմիկներ ու աստվածուհիներ», «Աղախինը», «Թուրք մուրացիկը» (1882թ., ՀԱՊ), «Զեյբեկ կնոջ պարը», «Զեյբեկի թրով պարը» և այլն) և դիմաքանդակի ժանրերում («Օսման Համդի բեյ» (Գեղեցիկ ուսումնարանը (այժմ` Գեղեցիկ արվեստների պետական ակադեմիան, Ստամբուլ), «Տիգրան Չուխաճյան» (ԳԱԹ), «Ինքնադիմաքանդակ» (1882թ., ՀԱՊ, և այլն): Քանդակագործի ստեղծած ռեալիստական կերպարներին բնորոշ է հոգեբանական խորությունը: Երփնագրիր գործերից հայտնի են «Հոր դիմանկարը» (1889թ.) և  «Թուրը սրել տվող զեյբեկը» (երկուսն էլ` ՀԱՊ): Թուրք հնագետ և նկարիչ Օսման Համդի Ռեյի հետ 1883թ. հիմնադրել է Կ.Պոլսի գեղարվեստի ուսումնարանը (այժմ` Գեղեցիկ արվեստների պետական ակադեմիա), եղել տեսուչը և քանդակագործության պրոֆեսոր, նաև` հնագիտության թանգարանը, որի համար վերականգնել է մի շարք բարձրարժեք ստեղծագործություններ, այդ թվում` Սիդոնում (այժմ` Սայդա, Լիբանանում) իր իսկ պեղած սարկոֆագը (վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն): Միասին պեղել են Նեմրութ լեռը և գրել առաջին ուսումնասիրությունը Կոմմագենեի թագավորության կենտրոնի մասին: Եղել է Կ.Պոլսի, նաև հայ իրականության նոր ժամանակների առաջին արհեստավարժ քանդակագործը, որին աշակերտել են թուրք քանդակագործներ Օ.Իհսանը և Մ.Թոմրուկը: Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար