
Վասակ Մադաթյան
Դրամատուրգ

Նիկոլայ Մադաթով
Ճարտարապետ

Վաչե Բագրատունի
Դերասան

Լևոն Չիլինգիրյան
Ջութակահար, դիրիժոր

Շառլ Բերբերյան
Մուլտիպլիկատոր

Գարիկ Մաշկարյան
Ռեժիսոր

Վահրամ Սարգսյան
Կոմպոզիտոր

Լուսինա
Երգչուհի

Նառա Սարգսյան
Դերասանուհի

Սուրեն Առուստամյան
Երգիչ, կիթառահար
ԱՎԵՏԻՔ ՉԹՉՅԱՆ

23 հունվար, 1962 - 28 հունիս, 2012
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1983թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1992թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծել է հիմնականում նատյուրմորտներ` «Մայր խնձոր» (1990թ.), «Խաչելություն», «Ձկներով նատյուրմորտ» (երկուսն էլ` 1992թ.), «Ադամ-Եվա», «Անվերջություն», «Դատավճիռ» (երեքն էլ` 1995թ.), «Ծաղիկներով նատյուրմորտ» (2000թ.), «Նատյուրմորտ լիմոնով», «Նռներով նատյուրմորտ» (երկուսն էլ` 2002թ.), «Երաժշտություն» (2003թ.) և այլն: Գործերը աչքի են ընկնում գունային ֆիգուրատիվ հստակությամբ, լակոնիկ և խորհրդանշական արտահայտչամիջոցներով: Մասնակցել է միջազգային ցուցահանդեսների (Նյու Յորքի «Արտ-էքսպո», 2004թ. և այլն): 1995թ. անհատական ցուցահանդես է ունեցել Բեյրութում: Մահացել է Երևանում: