Հովհաննես Վանանդեցի

Բանաստեղծ, մշակութային գործիչ

Էդուարդ Աբալյան

Դերասան, կինոռեժիսոր

Ռաֆիկ Խաչատրյան

Քանդակագործ

Զավեն Կոշտոյան

Քանդակագործ

Լևոն Մութաֆյան

Թատերագետ

Աղվան Վարդանյան

Պետական գործիչ, բանաստեղծ

Շահանե Մեժլումյան

Հաղորդավար, լրագրող

Աննա Կասյան

Օպերային երգչուհի

Միլիտոն Կիրակոսյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԷԴՎԱՐԴ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Պարուսույց

16 սեպտեմբեր, 1908 - 28 օգոստոս, 1993

Ծնվել է Նոր Բայազետում (այժմ` Գավառ): 1926թ. ավարտել է Երևանի պարարվեստի ստուդիան: 1927թ. եղել է նույն ստուդիայի բալետմայստեր, 1927-32թթ` Վահրամ Արիստակեսյանի ազգագրական պարի անսամբլի, 1932-38թթ` Երևանի օպերայի և բալետի թատրոնի բալետային խմբի արտիստ, 1938-58թթ` հայկական ժողովրդական երգի-պարի, 1958-66թթ` Հայաստանի պարի անսամբլների, 1966-68թթ` Հայհամերգի գլխավոր բալետմայստեր, 1968-76թթ` ժողովրդական ստեղծագործության տան, 1977թ-ից` ժողովրդական ստեղծագործության հանարապետական կենտրոնի պարարվեստի բաժնի վարիչը: Մեծ ավանդ է ներդրել հայկական ազգային պարը պրոֆեսիոնալ բեմում ցուցադրելու գործում: Բեմադրել է հայկական ազգային պարեր` «Քոչարի», «Ուզունդարա», «Տրնգի», «Նազելի». «Չեմ ու չեմ» և այլն, որոնք ազգային պարի բեմականացման դասական նմուշներ են: 1957թ. արժանացել է Մոսկվայի Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 6-րդ փառատոնի 1-ին մրցանակին, 1965թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: