Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

Արա Պապանյան

Շեփորահար

 

 

 

 

ԼԻԼՈՒ

Երգչուհի

Լիլիթ Ղուկասյան

Ծնվել է 1983թ. հուլիսի 5-ին, Երևանում: 2000թ. ավարտել է ՀՀ Արմավիր քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցը: 2002-04թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 2004-06թթ` Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալի բաժնում` Արմեն Գևորգյանի դասարանում: 2003թ. «Թաց սեր» հիթով մուտք է գործել հայկական երգարվեստ: Նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ, ունի հեղինակային երգեր: Մասնակցել է մի շարք համերգների արտասահմանում և Հայաստանում: Նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ճակատագրի գերիներ» հեռուստասերիալում, «Ֆորտ Բոյարդ», «Երե1» հեռուստանախագծերում: 2010թ. մասնակցել է «Սլավյանսկի բազար» երգի միջազգային մրցույթին: Թողարկել է «Վերջացավ» (2009թ.), «ClubMix» (2010թ.), «Քեզ համար» (2013թ.) ձայնասկավառակները: