Տիգրան Չիթունի

Բանահավաք, բանասեր

Արշակ Ադամյան

Երաժշտագետ

Սամվել Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գրիգոր Արզումանյան

Պետական գործիչ

Ռաֆայել Դավիդյան

Ջութակահար

Գառնիկ Շախկյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Խորեն Հակոբյան

Գեղանկարիչ

Արաքսյա Դավթյան

Օպերային երգչուհի

Էմմա Պապիկյան

Օպերային երգչուհի

Արմենուհի Սեյրանյան

Օպերային երգչուհի

Շավո Օդաջյան

Բաս-կիթառահար, երաժիշտ

Ելենա Վարդանյան

Դերասանուհի

Աշոտ Գևորգյան

Քանդակագործ

 

 

 

 

ԷԼԻՆԵ ԱՂԱՄՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1950թ. նոյեմբերի 28-ին, Շամխորի շրջանի Չարդախլու (Խաչիսար) գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է Կիրովաբադում: 1967-70թթ սովորել է Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում: 1967թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիայում, 1970-71թթ` Երևանի պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: 1971թ-ից աշխատում է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Լեդի Մակդուֆ), Ա.Չեխովի «Երեք քույրեր» (Մաշա), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Բարոնուհի Շտրայլ), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Զեյնաբ), Ա.Պետրոսյանի «Աբգար դպիր» (Եվա), Ա.Քալանթարյանի «Վաճառքի ենթակա չէ» (Արուս) և այլն: Նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» (1985թ.) ֆիլմում: Ստացել է մի շարք պատվոգրեր: 2003թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2007թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար