ԳՈՒՍԱՆ ՇԻՐԻՆ

Աշուղ

11 հունիս, 1827 - 30 հուլիս, 1857

Հովհաննես Կարապետյան

Ծնվել է Երևանի նահանգի Կողբ գյուղում: Երկու տարեկանում կուրացել է: Աշակերտել է ալեքսանդրապոլցի աշուղ Բավեին, ապա Կարինում կատարելագործվել աշուղ Էսպիի մոտ և ստացել վարպետի կոչում: Հիանալի ձայնի, սրտառուչ երգելու համար անվանվել է Շիրին (թուրքերեն` քաղցր): Ապրել և ստեղծագործել է Վաղարշապատում: Մեզ են հասել նրա չորս տասնյակ հայերեն և ավելի քան 100 թուրքերեն երգեր: Առաջին երգերը տպագրվել են 1850թ.` Գաբրիել Պատկանյանի «Արարատ» թերթում, այնուհետև` «Բազմավեպում»: 1856թ. լույս է տեսել աշուղի երգերի առաջին ժողովածուն, 1891թ.` երկրորդը` «Նոր քնար» խորագրով: Ստեղծագործել է աշուղական ամենաբարդ երգատեսակներով: Նրա ստեղծագործությունները խոր հետք են թողել աշուղներ Նիրանիի, Սեյադի, Ջիվանու վրա, որոնք էլ երգեր են ձոնել նրան: Պատմական առումով Շիրինի ստեղծագործությունը կապող օղակ է հայ աշուղական երգարվեստի զարգացման երկու ժամանակաշրջանների միջև` Սայաթ-Նովայից Ջիվանի: Մեծ ժողովրդականություն են վայելում «Այգեպան», «Ակնարկյա», «Կորած յափընջին» երգերը: Մահացել է Վաղարշապատում (այժմ` Էջմիածին):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար