ՄԱՆՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

30 նոյեմբեր, 1922 - 19 նոյեմբեր, 2002

Ծնվել է Թիֆլիսում: 1931թ. տեղափոխվել է Երևան, որտեղ ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: 1951թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հրաչյա Բոգդանյանի ջութակի, 1959թ.` Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական դասարանները: 25 տարի եղել է Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահարներից, այնուհետև ղեկավարել Երևանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գործիքային մասը: 1974-95թթ եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, որտեղ կատարել և ձայնագրել է ավելի քան 1000 երգեր և գործիքային ստեղծագործություններ: Նրա ղեկավարությամբ անսամբլը համերգներ է տվել Հայաստանի բոլոր շրջաններում, Մոսկվայում, Անդրկովկասի մյուս հանրապետություններում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Սիրիայում, Ալժիրում, Ավստրալիայում, Հնդկաստանում և այլուր: 1981թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1999թ-ից` պրոֆեսոր): Կազմել է մի շարք ձեռնարկներ, գրել սիմֆոնիկ, կամերային ժանրերի ստեղծագործություններ, երգեր հայ պոետների խոսքերով: Ունի ֆոնդային ձայնագրություններ: «Քարավան լուսոն»-ն եղել է նրա վերջին ստեղծագործությունը: 1982թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար