ՎԱՀՐԱՄ ԹԱԹՈՒԼ

Բանաստեղծ

15 ապրիլ, 1887 - 11 հոկտեմբեր, 1943

Վահրամ Գարագաշյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1903-08թթ սովորել է Կ.Պոլսի գեղարվեստական վարժարանում: Գրական ասպարեզ է մտել 1906թ., «Արևելյան մամուլ» պարբերականում և Արամ Անտոնյանի «Լույս»-ում տպագրելով ոտանավորներ։ Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո աշխատակցել է մի շարք պարբերականների, տարեցույցների, գեղարվեստական ժողովածուների, գրելով գերազանցապես քնարական բանաստեղծություններ։ Կյանքի վերջին տարիներին բնակվել է Ֆրանսիայում, որտեղ հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու` «Հին ու նոր տաղեր» (Փարիզ, 1940թ.) և «Ամենայն զգուշությամբ» (Փարիզ, 1941թ.), առաջինը` գրականագետ Արշակ Չոպանյանի առաջաբանով: Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի»-ից ներշնչված`գրել է համանուն խորագրով պիես (հրատարակվել է 1948թ., Փարիզ): Սփյուռքահայ երեխաների համար կազմել է «Այբբենարան» և «Ընթերցարան»: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար