ՍԵԴՐԱԿ ՇԱՀԵՆ

Արձակագիր, դրամատուրգ

11 հունիս, 1887 - 24 հոկտեմբեր, 1975

Սեդրակ Շահինյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարինի (Էրզրում) նահանգի Քղիի գավառի Օրոր գյուղում: 1903թ. անդամագրվել է ՍԴՀԿ-ին: Մինչև 1913թ. ուսուցչություն է արել Տիգրանակերտի, Տարոնի, Սասունի և Քղիի շրջաններում: 1915թ. այցելել է Կովկաս: 1919թ. անցել է Փարիզ, հաջորդ տարի վերադարձել ԱՄՆ: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45թթ) տարիներին խմբագրել է Նյու Յորքի «Երիտասարդ Հայաստան» թերթը: Գրողի «Կարկառուն կամարներ» (1917թ.), «Քսան կախաղաններ» (1918թ.), «Զէյթուն» (1920թ.), «Թալաաթի անկումը» (1928թ.) դրամաներում արտացոլված է հայ ժողովրդի պայքարն ընդդեմ թուրքական բռնակալության: Տեղագրական, ազգագրական, պատմագիտական արժեք են ներկայացնում նրա «Սասունք» (մաս 1, 1919թ.), «Կիլիկիոյ ձախողանքը, պատասխանատու դերակատարները և մեղսակիցները» (1921թ.) և այլ երկեր: Գրի է առել «Սասնա ծռերի» «Քար Թորոսը» (1967թ.), «Սասունին» (1968թ.) պատումները: 1963թ. այցելել է Հայաստան, տպավորությունները լույս է ընծայել 1965թ.` «Հայաստանի հոյակապ նվաճումները» գրքում: Մահացել է Լոս Անջելեսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար