
Հովհաննես Քյաթիպյան
Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան
Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան
Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան
Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան
Արձակագիր

Սամվել Համբարձումյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Վարուժան Այվազյան
Արձակագիր

Ալին Գութան
Օպերային երգչուհի

Արսեն Լևոնյան
Դերասան

Դավիթ Ղարիբյան
Դերասան

Ալեն Նազարյան
Բաս-կիթառահար
ՀՐԱՉ ԶԱՐԴԱՐՅԱՆ

15 հունվար, 1892 - 30 նոյեմբեր, 1986
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում: Եղել է գրող, թարգմանիչ Ռուբեն Զարդարյանի որդին: Սովորել է Կարինի Սանասարյան, Պոլսի Էսայան, ապա` Կեդրոնական վարժարաններում, Անդրկովկաս տարագրվելուց հետո` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա` Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և Երևանի թեմական դպրոցում: Ավարտելուց հետո տեղափոխվել է Փարիզ, որտեղ սովորել է նաև Սորբոնի համալսարանում: Գրական ասպարեզ է մտել 1920-ական թվականների վերջերից, աշխատակցելով ֆրանսահայ, նաև ամերիկահայ մի շարք պարբերականների, գերազանցապես պատմվածքներով: Փարիզում տպագրել է երկու վեպ` «Մեր կյանքը» (1934թ.) և «Որբացող մարդիկ» (1954թ.), ինչպես նաև «Ժամանակ և խորհուրդք յուր» (1955թ.) գիրքը, որը հեղինակի խորհրդածություններն են բարոյական, գրական և այլ խորհրդածությունների մասին: Վեպերում և պատմվածքներում պատկերել է ֆրանսահայերի կյանքը: Մահացել է Փարիզում: