
Նիկոլ Աղբալյան
Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև
Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան
Քամանչահար

Հրայր Մուրադյան
Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի
Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան
Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան
Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան
Արձակագիր, լրագրող

Արտաշես Բաղդասարյան
Գեղանկարիչ

Լուիզա Պոզապալյան
Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան
Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան
Կիթառահար, երգահան, գեղանկարիչ
ՌՈՒԲԵՆ ԶԱՐԴԱՐՅԱՆ

9 հունիս, 1874 - 16 օգոստոս, 1915
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սևերեկի գավառի Սևավերակ գյուղաքաղաքում: 1876թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Խարբերդ, որտեղ և գրողն ստացել է կրթության՝ աշակերտելով Թլկատինցուն։ Սովորել է նախ ազգային վարժարանում, ապա՝ Ամերիկյան դպրոցում: Գրական ասպարեզ է մտել 1890-ական թվականների սկզբերից, Խարբերդում աշխատակցել «Ծաղիկ», «Մասիս», «Արևելյան մամուլ» և այլ պոլսահայ թերթերի: 1892-1903թթ ուսուցչություն է արել Մեզիրեի ազգային կեդրոնական վարժարանում։ Քաղաքական գործունեության համար ձերբակալվել է (1903-04թթ)։ Ազատվելով, 1905թ. անցել է Բուլղարիա և հաստատվել Պլովդիվ քաղաքում, որտեղ խմբագրել է «Ռազմիկ» թերթը։ 1908թ. Երիտթուրքական հեղափոխությունից հետո վերադարձել է Կ.Պոլիս։ 1909թ. հիմնել է «Ազատամարտ» օրաթերթը: 1910թ. լույս է տեսել նրա «Ցայգալույս»-ը։ Ստեղծագործել է տարբեր ժանրերով՝ չափածո և արձակ բանաստեղծություն («Մենավոր ծառը», «Գամբռը», «Լեռան եղնիկին», «Բագինին փառաբանությունը»), վիպակ ու նորավեպ («Սև հավը կանչեց», «Նահանջ», «Ապրելու համար», «Տան սերը», «Սարերու տղան», «Զղջումը»), հեքիաթ («Քարացածները», «Ծովակին հարսը», լեգենդ («Յոթ երգիչները», «Բռնավորին արցունքը», «Ով որ սուլթան մը ունի իր հոգիին մեջ»), որոնք լայն հնարավորություն են ընձեռել այլաբանական ընդհանրացումների համար։ Գրել է նաև մի շարք գրականագիտական հոդվածներ՝ «Վաղվա գրականությունը» (1900թ.), «Թլկատինցի» (1908թ.), «Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմը» (1910թ.) և այլն: Կազմել ու հրատարակել է «Մեղրագետ» ընթերցարանը (վեց գիրք)։ Թարգմանություններ է կատարել Մ.Գորկուց, Վ.Կորոլենկոյից, Է.Վերհարնից, Պ.Շելլիից, Վ.Հյուգոյից, Օ.Ուայլդից, Ա.Ֆրանսից։ Նրա «Ցայգալույսը» 1912թ. Փարիզում հրատարակվել է ֆրանսերեն: Եղել է Հայոց Ցեղասպանության զոհերից մեկը, ձերբակալվել և ուղարկվել է Այաշ, Կոնիա, ապա՝ Հալեպ, որտեղ էլ սպանվել է: