ԿԱՐԱ-ԴԱՐՎԻՇ

Բանաստեղծ, արձակագիր

7 հունիս, 1872 - 16 դեկտեմբեր, 1932

Հակոբ Գենջյան

Ծնվել է Ստավրոպոլում: 1893թ. ավարտել է Նոր Նախիջևանի (այժմ՝ Դոնի Ռոստով) թեմական սեմինարիան: Եղել է գրագիր, ուսուցիչ: Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ: 1910-ական թվականներին տարվել է ֆուտուրիզմով, փորձել այն արմատավորել հայ քնարերգության մեջ: «Երվանդ Գոշ» (1911թ.) վիպակում ստեղծել է կյանքի վերանորոգման էկլեկտիկ ուսմունք` համատեղելով լուսավորականությունն ու քրիստոնեությունը, տուրք տվել ժամանակի անհատապաշտական ու հուսահատական տրամադրություններին: Գրողի «Կյանքի ջութակը» (1917թ.) վիպակում գերիշխում են նատուրալիստական տեսարանները: «Օրերից առաջ» (1928թ.) երկը փորձ է` իմաստավորելու նախահեղափոխական մտավորականության կյանքը: Թարգմանություններ է արել Ուոլթ Ուիթմենից: Հայերենից ռուսերեն է թարգմանել Ալեքսանդր Շիրվանզադեի, Լևոն Շանթի, Ավետիս Ահարոնյանի առանձին ստեղծագործություններ: Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար