
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԾԵՐԵՆՑ

16 սեպտեմբեր, 1822 - 17 փետրվար, 1888
Հովսեփ Շիշմանյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում: 1837թ. վերադարձել է Կ.Պոլիս, ծավալել ազգային-լուսավորական գործունեություն: 1848թ. մեկնել է Փարիզ, ընդունվել Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետ, միաժամանակ դասավանդել Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Նույն թվականի Ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը, իտալական ազգային- ազատագրական շարժումները մեծ ազդեցություն են ունեցել նրա լուսավորական աշխարհայացքի վրա: 1849թ. նրա, Ն.Ռուսինյանի և այլոց ջանքերով Փարիզում կազմակերպվել է «Արարատյան ընկերություն»-ը: 1852թ. ավարտել է Պիզայի համալսարանը, 1853թ. վերադարձել Կ.Պոլիս, հանդես եկել կրթադաստիարակչական բնույթի հրապարակախոսական հոդվածներով, մասնակցել ազգային սահմանադրության մշակմանը, պայքարել դավանաբանական վեճերի դեմ, դարձել հակահասունյան շարժման պարագլուխ: 1860-ական թթ սկզբներին, լինելով Կ.Պոլսում կազմակերպված «Բարեգործական ընկերության» հիմնադիրներից մեկը, զբաղվել է հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով, հարել Սըվաճյան-Նալբանդյան խմբին: Զեյթունի ապստամբության նախօրեին մեկնել է Կիլիկիա, հալածվել քաղաքական գործունեության համար: 1872թ-ից ազգային կյանքին նվիրված հոդվածներով աշխատակցել է Մատթեոս Մամուրյանի «Արևելյան մամուլ» հանդեսին: Ենթարկվելով նոր հալածանքների՝ 1876թ. բժշկի պաշտոնով մեկնել է Կիպրոս: Կյանքի վերջին տարիներին ապրել է Թիֆլիսում: Այդ շրջանում եղել է Վանում, Ալաշկերտում, Բասենում և այլուր, բժշկական օգնություն ցույց տվել բնակչությանը: Նրա առաջին վեպը՝ «Թորոս Լևոնի»-ն (1877թ.), պատկերում է Կիլիկիայի պատմական իրադարձությունները: Քննադատելով հայ ֆեոդալների կենտրոնախույս ձգտումները՝ Թորոսը երկրի անկախության վերականգնման երաշխիքը տեսնում էր ժողովրդի միասնության և կենտրոնաձիգ իշխանության հաստատման մեջ: 1879թ. հրատարակել է «Երկունք Թ դարու» պատմական վեպը: Հայրենիքի ազատագրման համար արաբական խալիֆայության դեմ հանդես է գալիս «ժողովրդի մարդը»՝ Խութեցի Հովնանը: Նա ոտքի է հանում ժողովրդին՝ վերականգնելու Բագրատունյաց պետականությունը: Ազնվականությանն անվանելով «բազմագլխյան վիշապ»՝ Հովնանը գտնում է, որ երկրի անկախության գլխավոր հենարանը «ժողովրդոց բանակն» է: Հովնանի կերպարում հեղինակն ընդգծել է անձնազոհության, անշահասիրության, մարդկային առաքինության բարձր հատկանիշները: Վեպն ավարտվում է «երկունքից» ծնվոդ լավատեսությամբ, հաղթում է ժողովուրդը՝ վերականգնելով երկրի անկախությունը: 1881թ. լույս է տեսնել «Թեոդորոս Ռշտունի» վեպը, որտեղ արտահայտված են գրողի ըմբռնումները՝ կապված հայ ֆեոդալական իշխանության ներքին հակասությունների և պետականության անկման հետ: Թեման վերցված է 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձություններից: Ներկայացնելով Բյուզանդիայի և Պարսից պատերազմների թատերաբեմ դարձած Հայաստանի ծանր վիճակը՝ գրողը ժողովրդին կոչ է անում դուրս գալ ընդդեմ բռնակալների: Նրա քաղաքական երազանքը, հասարակական իդեալները խարսխվում են 18-րդ դարի եվրոպական լուսավորիչների գաղափարների վրա: Նա երազում էր պետական այնպիսի համակարգ, որտեղ գործեր հասարակության բոլոր դասերի «բարոյական միասնության» դաշինքը: Նշանակալից է գրողի դերը պատմա-ռոմանտիկական դասական վեպի ստեղծման ու զարգացման գործում: Մահացել է Թիֆլիսում: