Հակոբ Նաղաշ Հովնաթանյան

Գեղանկարիչ, բանաստեղծ

Գրիգոր Սինանյան

Ջութակահար

Օլգա Սպանդարյան

Լրագրող, մանկավարժ

Երվանդ Երզնկյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչատուր Ազիզյան

Գեղանկարիչ

Տաթևիկ Ղափլանյան

Դերասանուհի

Քեն Դավիդյան

Դերասան

Միխաիլ Ավակով

Բալետի արտիստ, պարուսույց

Սիրանուշ Լազյան

Դերասանուհի

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԱՃԵՄՅԱՆ

Արձակագիր

23 մայիս, 1932 - 27 դեկտեմբեր, 1998

Ծնվել է Սիրիայի Մումբուջ քաղաքում: Սովորել է Հալեպի Հայկազյան և Կյուլպենկյան վարժարաններում: 1948թ. ավարտել է տեղի «Ալեպպո» քոլեջը, 1958թ.՝ Բեյրութի ամերիկյան համալսարանի փիլիսոփայության բաժինը: Համալսարանն ավարտելուց հետո զբաղվել է մանկավարժական աշխատանքով, որպես հայերենի և անգլերենի ուսուցիչ աշխատել հայկական դպրոցներում, միաժամանակ լիբանանահայ մամուլում տպագրել է արձակ էջեր, տեսական-քննադատական հոդվածներ: Նրա ստեղծագործության հիմնական թեման սփյուռքահայության պայքարն է հանուն ազգապահպանման: Միակ ելքը տեսել է հայրենադարձության մեջ: Լույս է ընծայել «Անկարելի պատմութիւն» (1956թ.), «Օրերէն ետք» (1958թ.), «Անորոշութեամբ եւ մասամբ նորեն» (1959թ.), «Անապահովութեան փողոցներ» (1964թ.), «Պիտի չարչարեմ բառերը» (1967թ.), «Ակամայ ծաղրածուն և այլ դերասաններ» (1968թ.), «Հաւերժական ճանապարհ» (1975թ.), «Հարդագողի ժառանգորդները» (1983թ.) պատմվածքների, վեպերի ժողովածուները, «Սիմֆոնիա` աններդաշնակության մեջ» (1962թ., անգլերեն) վեպը: Տեսական-քննադատական և գրական վերլուծական ուսումնասիրություններն ամփոփել է «Տեսական-քննադատական փորձեր» (1962-82թթ) ժողովածուում: Եղել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիրը: Մահացել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար