Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ԱԻԴԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բեմադրիչ

Ծնվել է 1952թ. նոյեմբերի 15-ին, Երևանում: 1970թ. ավարտել է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժնում և «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիայում` Դավիթ Քեսայանցի արվեստանոցում: 1970-75թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցում: 1975-97թթ դասավանդել է նույն ինստիտուտում: 1997թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի ամբիոնում, որտեղ ունի հեռուստառեժիսուրայի արվեստանոց: 2007-12թթ եղել է նույն ֆակուլտետի հեռուստառեժիսուրայի, հեռուստալրագրության և օպերատորության ամբիոնի վարիչը (2007թ-ից` պրոֆեսոր): 1975թ-ից աշխատել է Երևանի Երիտասարդական էքսպերիմենտալ (Փոսի) թատրոնում` որպես բեմադրիչ: Աշխատել է նաև հեռուստաթատրոնում, Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես բեմադրիչ: 1987թ. վերապատրաստվել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտում: Բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ` Մ.Նորմանի «Բարի գիշեր, մայրիկ» (հեռուստաթատրոն), Գ.Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը», Լ.Պիրանդելոյի «Անավարտ ինքնանկար», Հ.Թումանյանի «Կիկոսի մահը», Մ.Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» (Խորեն Աբրահամյանի հետ), Ա.Նիկոլաի «Վերադարձ Սորենտո», Կ.Խոդիկյանի «Կինը անձրևից հետո», Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Պ.Տուրրինիի «Առնետաորս» և այլն: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային փառատոների: Արժանացել է մրցանակների, մեդալների, կոչումների, որոնցից են` ՀԹԳՄ ոսկե մեդալ, «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի մրցանակ, ՀՀ մշակույթի նախարարության Մետաքսյա Սիմոնյանի անվան «Լավագույն ռեժիսոր» մրցանակ` Ա.Այվազյանի «Արլեզ» բեմադրության համար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար