Հակոբ Աղաբաբ

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մելիք

Բանաստեղծ

Մարկ Արյան

Երգիչ, երգահան, բանաստեղծ

Վահրամ Թաթիկյան

Բանաստեղծ, արձակագիր

Արքմենիկ Նիկողոսյան

Գրականագետ, գրաքննադատ

Սերժ Գաբյան

Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր

Լևոն Հախվերդյան

Երգահան, երգիչ

Շուշաննա Թովմասյան

Դերասանուհի

 

 

 

 

ՆՎԱՐԴ ԱՍԱՏՐՅԱՆ

Դերասանուհի

25 մայիս, 1925 - 14 նոյեմբեր, 2011

Ծնվել է Նախիջևանի Շահբուզի շրջանի Գյոմուր գյուղում: 1941-44թթ սովորել է Բաքվի թատերական ուսումնարանում: 1947թ. ավարտել է տեղի հայկական թատրոնին կից գործող դրամատիկական ստուդիան: 1945-49թթ աշխատել է Բաքվի թատրոնում, որտեղ կերպավորել է Ծովինարի («Ջավահիր») և Նինա Իվանցովայի («Երիտասարդ գվարդիա») դերերը: 1949թ. մի խումբ դերասանների հետ տեղափոխվել է Ստեփանակերտի թատրոն, որտեղ խաղացել է ավելի քան 100 ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Մարթա), «Պատվի համար» (Ռոզալիա), «Չար ոգի» (Ջավահիր), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Նատո), Գ.Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակները» (Գեղանուշ), Ա.Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» (Սոֆիկ), Բ.Սեյրանյանի «Սամվել» (Նվարդ), Ա.Արաքսմանյանի «Վարդեր և արյուն» (Նանար), Մ.Գորկու «Հատակում» (Նաստյա), Վ.Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ» (Պոլինա) և այլն: 1973թ. արժանացել է Ադրբեջանի վաստակավոր, 1979թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Ստեփանակերտում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար