
Թեոդոր Աման
Գեղանկարիչ

Գուսան Շերամ
Աշուղ

Արազի
Արձակագիր, թարգմանիչ

Սերգեյ Շաթիրյան
Կոմպոզիտոր, դիրիժոր

Հրանտ Ստեփանյան
Գեղանկարիչ

Սաղաթել Հարությունյան
Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Գոհար Գրիգորյան
Ճարտարապետ

Արմեն Աղալյան
Ճարտարապետ

Աշոտ Ալեքսանյան
Ճարտարապետ

Արեգ Լուսինյան
Կոմպոզիտոր

Հասմիկ Փիլիպոսյան
Արվեստաբան

Բաբկեն Սիմոնյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Համլետ Ղուշչյան
Հաղորդավար, լրագրող

Անուշկա
Երգչուհի, դերասանուհի

Կարինե Աշուղյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Սոնա Առուստամյան
Բալետի արտիստ, պարուսույց

Սամվել Դավթյան
Ռեժիսոր

Աննա Դավթյան
Դերասանուհի
ԱՌԱՆՁԱՐ

8 սեպտեմբեր, 1877 - 13 սեպտեմբեր, 1913
Միսաք Գույումճյան
Ծնվել է Թուրքիայի Թալաս քաղաքում: Վեց տարի Կարինի (այժմ` Էրզրում) Սանասարյան վարժարանում սովորելուց հետո վերադարձել է ծնողների կալվածքը` Բաղդադի մոտ գտնվող Ֆելուճե գյուղաքաղաք։ 3-4 տարի այստեղ սովորելուց հետո տեղափոխվել է Եվրոպա, ուսանել Մյունխենի և Ցյուրիխի համալսարաններում։ 1907թ. ավարտել է Ցյուրիխի համալսարանը, մեկնել Եգիպտոս և Ալեքսանդրիայի հայկական դպրոցում մոտ մեկ տարի աշխատել որպես ուսուցիչ։ 1908թ-ից մինչև կյանքի վերջը Ադանայի ազգային վարժարանում եղել է ուսուցիչ և տեսուչ։ Գրել է ուսանողական տարիներից։ Առաջին ակնարկ-թղթակցությունը տպագրել է 1899թ. Կահիրեի «Արշալույս» լրագրում։ 1901թ-ից աշխատակցել Է Թիֆլիսի «Մուրճ» ամսագրին, ուր և տպագրել է իր բոլոր նորավեպերը։ 1905թ. Թիֆլիսում, առանձին գրքով հրատարակվել է գրողի «Վշտի ծիծաղ» վերնագրով պատմվածքների ժողովածուն: Նրա գործերի մի մասը «Վշտի ծիծաղ» խորագրով Երևանում առաջին անգամ լույս Է տեսել 1961թ.։ 1982թ. «Հայ դասականների գրադարան» մատենաշարով մեկ հատորում լույս են տեսել Թլկատինցու, Լևոն Բաշալյանի և Առանձարի գործերից։ Հիշյալ գրքում Առանձարի գործերից զետեղված են «Մորուքի սանտրը», «Բուրդի վաճառականություն», «Կախաղանեն ... ամուսնություն», «Երկու պատկեր», «Վշտի ծիծաղ», «Նորավեպին նորավեպը», «Հոսհոսն ու ինտելեգենտը», «Հոգուս համար», «Տասը տարի ետքը» պատմվածքները: Մահացել է Արևմտյան Հայաստանի Ադանա քաղաքում։