Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Պարող, պարուսույց

Ծնվել է 1951թ. հունիսի 13-ին, Երևանում: Պարուսույց Արտյուշա Կարապետյանի որդին է: 1968թ. ավարտել է Երևանի Մ.Արազու անվան միջնակարգ դպրոցը: 1968-70թթ աշխատել է Հայաստանի երգի և պարի պետական անսամբլում, 1972թ-ից` Հայաստանի Պարի պետական անսամբլում` որպես պարող: 20 տարիների ընթացքում համերգներով հանդես է եկել աշխարհի ավելի քան 30 երկրներում, մասնակցել համամիութենական և միջազգային փառատոների, եղել անսամբլի առաջատար պարողներից: 1978թ-ից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ` ղեկավարելով մի շարք սիրողական խմբեր: 1992թ. հրավիրվել է Հայաստանի Պարի պետական անսամբլ` որպես գլխավոր բալետմայստեր: Բեմադրություններից են` «Զարթոնք», «Մայրություն», «Արցախի», «Իշխանապար», «Նինո», «Հովիվներ», «Ազգագրական պարեր», «Լեզգինկա», «Քոչարի», «Ուրմեցիներ», «Մարտապար», «Վահագնի ծնունդը» և այլն: 1999-2003թթ աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` որպես դասախոս: Նույն տարիներին դասավանդել է նաև Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 1987թ-ից համագործակցում է Նյու Յորքի ՀԲԸՄ «Անդրանիկ» պարախմբի հետ, որտեղ բեմադրել է 6 համերգային ծրագիր: 2002թ. հրավիրվել է աշխատելու Հալեպի համազգային «Սարդարապատ» պարախմբի հետ, որտեղ բեմադրել է մի ամբողջ համերգային ծրագիր: Երկար տարիներ համագործակցել է Հայաստանի պետական թատրոնների հետ` իրականացնելով ավելի քան 40 ներկայացումներ, պարերի բեմադրություններ` «Հավատք», «Էդմոնդ Քիմ», «Մեծ անտառի զավակները», «Արքայազնը և աղքատը», «Սեր ծփիների տակ», «Վերադարձ Սորենտո», «Կինը անձրևից հետո», «Պատվի համար», «Եղեգնուհի», «Ծեր կնոջ այցը», «Լիսիստրատե», «Ատամնաբույժն արևելյան», «Պարտիզպանի շունը», «Սեր մինչև մահ», «Եզոպոս», «Պաղդասար աղբար», «Անտիգոնե», «Համլետ», «Օֆելյա», «Վերջին ծաղրածուն» և այլն: 2005-07թթ եղել է Հայաստանի Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը: 2011թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնում: 2014թ. հրավիրվել է Բուենոս Այրեսի «Գայանե» պարախումբ: 2011թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2013թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար