
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ

16 մարտ, 1912 - 2 նոյեմբեր, 2000
Ծնվել է Հայաստանի Գյամրեզ (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզի Կամարիս) գյուղում: 1936-39թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան (դասատու՝ Ն.Կարդյան), 1940-41թթ՝ Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան (դասատու՝ Ք.Դորլիակ) պետական կոնսերվաաորիաներում: 1934թ-ից եղել է Հայաստանի պետական երգչախմբի երգիչ, 1939թ-ից` մեներգիչ: 1939թ. մեծ հաջողությամբ մասնակցել է Մոսկվայում հայ արվեստի և գրականության տասնօրյակին: 1949-50թթ վերապատրաստման է գործուղվել Մոսկվայի Մեծ թատրոն: 1941թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ եղել է բազմաթիվ ներկայացումների առաջին կատարողը` Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Սանթուր), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Տիրիթ), Ա.Բաբաևի «Արծվաբերդ» (Կարո), Վ.Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր» (Սոս), Լ.Խոջա-Էյնաթյանի «Նամուս» (Սեյրան), Հ.Ստեփանյանի «Հերոսուհին» (Վահան), որի համար 1951թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Երգել է նաև Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Աշուղ և Շեյխ), Ու.Հաջիբեկովի «Քյոռ օղլի» (Քյոռ օղլի), Վերդիի «Աիդա» (Ռադամես), «Տրուբադուր» (Մանրիկո) և այլ օպերաներում: Համերգային երկացանկում տեղ են գտել հայ, ռուսական, արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական երգեր: Համերգներով եղել է բազմաթիվ երկրներում: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1947թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1956թ.` ժողովրդական, 1962թ.` Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: