ՄԱՐԻԱ ԵՆՈՔՅԱՆ

Հաղորդավար, պարուհի

Ծնվել է 1997թ. նոյեմբերի 27-ին, Երևանում: 2015թ. ավարտել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցը: Չորս տարեկան հասակից հաճախել է «Մարինա» նորաձևության կենտրոն, մասնակցել է բազմաթիվ մանկական նորաձևության ցուցադրումների, գեղեցկության մրցույթների, արժանացել է գլխավոր մրցանակների: 2002թ. մասնակցել է «Միսս և միստր Հայաստան», «Հայաստանի թոփ մոդել» մանկական մրցույթներին և արժանացել տիտղոսների, ոսկե աստղի: Չորս տարեկանից հրավիրվել է «Պրոմեթևս» հեռուստաընկերություն, որտեղ «Այստեղ, այնտեղ և այլուր» մանկական հաղորդաշարում վարել է «Օգտակար խորհուրդներ մայրիկներին» էջը, այնուհետև «Բարի լույս, Հայաստան» ծրագրում վարել է մանկական լուրերի էջը: Մի քանի տարի անց «ATV» հեռուստաընկերությամբ վարել է «Տանը մենակ» ծրագիրը: Յոթ տարեկանից հաճախել է պարի մանկական ֆիլհարմոնիայի «Ստայլ» համույթ: Մասնակցել է բազմաթիվ սպորտային պարերի մրցույթների և արժանացել առաջին մրցանակների: 2007թ. մասնակցել է Հայաստանում անցկացվող Իսպանիայի պարերի մրցույթին, ապա` Հայաստանի առաջին պարային օլիմպիադային և արժանացել առաջին մրցանակներին: 2009թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված տաղանդ» նախագծին, որպես պարող և արժանացել ուղևորություն ԱՄՆ «Դիսնեյ Լենդ» մրցանակին: 2010թ. Կիև քաղաքում որպես պարող մասնակցել է Մանկական Եվրատեսիլին: 2011թ. Առաջին ազգային մանկական մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Լավագույն մանկական հաղորդավար» մրցանակ: 2011-12թթ մասնակցել է Մանկական Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի նախընտրական փուլին: 2013թ. մենահամերգով հանդես է եկել Երևանի Ա.Բաբաջանյանի անվան համերգասրահում: 2015թ-ից սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար