Գաբրիել Նահապետյան

Բանասեր, հայագետ

Պողոս Զուրաբյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան

Դերասանուհի

Սոս Սոսյան

Դերասան

Ռուբեն Սանոյան

Դրամատուրգ, գրաքննադատ

Նոնա Գաբրիելյան

Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան

Քանդակագործ

Գրիգոր Գրիգորյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Կիթառահար

Ծնվել է 1987թ. հունվարի 29-ին, Երևանում: 2003թ. ավարտել է Երևանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը: 1996-2001թթ սովորել է Երևանի Ս.Ջրբաշյանի անվան թիվ 8 երաժշտական դպրոցում, 2003-07թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության բաժնում: 2010-11թթ աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբում: Համագործակցել է մի շարք հայտնի երգիչ-երգչուհիների հետ` համերգային ծրագրերով հանդես գալով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: 2010-12թթ եղել է «Երգ երգոց» երաժշտական հաղորդաշարի կիթառահարը: 2012թ. մասնակցել է «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծին: Համագործակցել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ, որի կազմով 2011թ. Կանադայում և ԱՄԷ-ում, 2016թ.՝ Բելոռուսում և Հայաստանում մասնակցել է համերգների: 2008թ-ից հանդես է գալիս «Հայվեյ» բենդում` ներկայացնելով մի շարք հեղինակային ստեղծագործություններ: 2013թ. խմբի կազմի հետ 6 ամիս աշխատել է Քաթարի ջազային ակումբներից մեկում: 2014-15թթ նվագել է «Armenian Navy Band» խմբում: 2014թ-ից նվագում է երգիչ Արման Հովհաննիսյանի խմբում, ում հետ համերգային շրջագայություններով եղել է Ռուսաստանում, Կանադայում, Ավստրալիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում: Համերգներով հանդես է եկել նաև Հարութ Փամբուկչյանի, Դավիթ Ամալյանի և այլ կատարողների հետ: 2015թ-ից նվագում է նաև «Birds Jazz Folk» խմբում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար